ՄԻ ՔԱՄԻՆ ԱՈՒԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ի գրասենյակում կկայանա թերևս տարվա ամենաէմոցիոնալ, հուզումնառատ ու ծիծաղաշատ երեկոն, որն անվանել ենք «Մի Քամին Աութի Պատմություն»։ Երեկոյի շրջանակներում համարձակ մասնակիցները կներկայացնեն իրենց քամին աութի պատմությունը, դրանով իսկ դրդելով մյուս մասնակիցներին մտածել սեփական պատմությունը կերտելու մասին, կքննարկենք քամին աութի դրական և բացասական կողմերը, կդիտենք հետաքրքրաշարժ հոլովակներ, կստանանք օգտակար տեղեկատվություն և միջհամայնքային աջակցություն։

Սիրով կսպասենք բոլորիդ հոկտեմբերի 13-ին ժամը 18։00-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի գրասենյակում։

Երեկոյին մասնակից դառնալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։