«Գույնզգույն խոհանոց»-ի երկրորդ հանդիպումը

2017 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Գույնզգույն խոհանոց»-ի երկրորդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի ՏՍՏ և Տրանս* համայնքների մոբիլիզացնողների կողմից:

«Գույնզգույն խոհանոց»-ի նպատակն էր երիտասարդներին միավորել մեկ վայրում, որպեսզի նրանք ծանոթանան միմյանց հետ, կիսվեն համեղ ուտելիքներ պատրաստելու իրենց յուրահատուկ բաղադրատոմսերով, զրուցեն առօրյայի և ամենատարբեր հարցերի մասին:

Հայտարարությունը բաց էր. յուրաքանչյուրը կարող էր գրանցվել և մասնակցել:

Երիտասարդները պատրաստեցին յուրահատուկ ուտեստներ և աղցաններ: Կարելի էր նկատել, որ նրանք թիմային մոտեցում էին ցուցաբերում՝ աշխատելով օգնել իրար, ինչը շատ ոգևորող էր: Հետաքրքիր էր նաև այն, որ ոմանք եկել էին սովորելու, թե ինչպես ուտեստ պատրաստել: Մասնակիցներից Էմիլ Ավետիսյանը, որը նաև հանդիպսանում է «Առողջության իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզացնող, պատրաստեց լազանյա կիսվելով մասնակիցների հետ բաղադրատոմսով:

Պատրաստելուց հետո բոլորը նստեցին մեկ սեղանի շուրջ և իրենց պատրաստած ուտեստներն ու դեսերտները վայելելուն զուգահեռ սկսեցին նոր գաղափարներ ներկայացնել:

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ևս միացավ մասնակիցների կողմից պատրաստված ուտեսների սեղանին: Լսելով նոր գաղափարները՝ Ս.Գաբրիելյանը նշեց, որ երիտասարդները ազատ են հանդես գալու նոր նախաձեռնություններ իրականացնելու գաղափարներով՝ օգտագործելով գրասենյակի ռեսուրս կենտրոնի տարածքը կամ ֆինանսական աջակցությունը:

ՆՍՀԿ գրասենյակի օգնական Լևոն Չիլինգարյանը նախաձեռնության ավարտին վկայականներ հանձնեց մասնակիցներին տարբեր անվանակարգերում:

Մասնակցության հայտերը բավականին շատ են եղել, այդ իսկ պատճառով կազմակերպիչները որոշեցին պարբերաբար կազմակերպել «Գույնզգույն խոհանոց»՝ այն համալրելով նոր բաղադրատոմսերով, մասնակիցներով և գաղափարներով:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

______________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամ. ռուսերեն և անգլերեն

 Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա (ECOM). ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագիր. ռուսերեն և անգլերեն