Մարդու իրավունքների թեմայով սեմինարի հրավեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԻԼԳԱ-Եվրոպա» և COC Netherlands կազմակերպութունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» թեմայով եռօրյա դասընթաց:

Երբ՝ Փետրվարի 16-18

Որտեղ՝ ք. Երեւան

Դուք եւս կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝

  • Աշխատում եք Հասարակական Կազմակերպությունում
  • Ձեր կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ
  • Դեմ եք խտրականության դրսեւորման ցանկացած տեսակին
  • Ակտիվ եք Ձեր համայնքում
  • Եվ կարևորում եք քաղաքացիական ակտիվիզմը:

Սեմինարին կներկայացվի հետեւյալ թեմաները՝

  • Խարան եւ խտրականություն, Խոշտանգումներ,
  • Մարդու իրավունքները և ՄԻԵԴ-ը,
  • Ատելության եւ խտրականության հասկացությունների առկայությունը Հայաստանի ազգային օրենսդրությունում:

Սեմինարի աշխատանքային լեզուն հայերեն է:

Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսը փոխհատուցվելու է սեմինարի ժամանակ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի հունվարի 22-ը:

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր տեղեկատվական փաթեթով:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: