Լրագրողների համար դասընթացի հրավեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  «ԻԼԳԱ-Եվրոպա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում  կազմակերպում է «Լրագրողներն առաջնագծում հանուն հավասար իրավունքների» թեմայով եռօրյա դասընթաց:

Երբ՝ Փետրվարի 10-12

Որտեղ՝ Հաստատման փուլում է

Դուք եւս կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝

  • Աշխատում/թղթակցում եք հայաստանյան որեւէ լրատվամիջոցում
  • Դեմ եք խտրականության դրսեւորման ցանկացած տեսակին
  • Ակտիվ եք Ձեր համայնքում
  • Եվ կարևորում եք մարդու իրավունքները

Սեմինարին կներկայացվի հետեւյալ թեմաները՝

  • Խարան եւ խտրականություն, Խոշտանգումներ
  • Խոսքի ազատություն եւ ատելության խոսք
  • Ատելության եւ խտրականության հասկացությունների առկայությունը Հայաստանի ազգային օրենսդրությունում

 

Սեմինարի աշխատանքային լեզուն հայերեն է:

 

Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսը փոխհատուցվելու է սեմինարի ժամանակ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի հունվարի 22-ը:

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր տեղեկատվական փաթեթով: Մասնակիցների ընտրության հարցում նախապատվությունը կտրվի մարզաբնակ լրագրողներին/մարզային թղթակիցներին:

 

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: