Entries by root

Հետերոսեքսիզմ*. http://armhels.com

«Ակտիվիստները հաղորդում են, որ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը որպես պաշտպանության հիմքեր ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության խոսքը կարգավորող օրենքների մեջ` սահմանափակելով իրավական ճանապարհը ԼԳԲՏԻ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների դեպքերում»,- իր տարեկան զեկույցում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հայաստանյան իրադրությունն այսպես […]

Քննարկում ՄԻԱՎ-ին առնչվող ծրագրերը և ծառայությունները պետական ֆինանսավորմամբ իրականացնելու թեմայով

2017թ.-ի փետրվարի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Դրական մարդկանց հայկական ցանց», «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում», «Ներուժ Զարթոնք», «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ների և Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի փորձագետ Ելենա Նեչոսինայի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Գլոբալ Ֆոնդի ծրագրերի ավարտից հետո ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները պետական բյուջեից ֆինանսավորման անցնելուն վերաբերող հաշվետվության արդյունքները: Հանդիպման մասնակիցները քննարկել […]

Դասընթաց քաղաքապետարանների ներկայացուցիչների համար Գյումրիում

2017 թ.-ի փետրվարի 8-10-ը Երևանի և ՀՀ մարզերի քաղաքապետարանների ներկայացուցիչները Գյումրիում մասնակցել են «Խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» թեմայով դասընթացի, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն: Դասընթացի նպատակն էր բարձրացնել քաղաքապետարանների ներկայացուցիչների զգայունությունը ԼԳԲՏԻ խնդիրների նկատմամբ՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության մեխանիզմների, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության և խոշտանգումների, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելման […]

Ինչպե՞ս խուսափել ատելության խոսքից. ինտերակտիվ սեմինար լրագրողների համար

Հատուկ բեմականացումներ, դերախաղեր, «Իրավունքների երկրի» հատակագծում, ակտիվ քննարկում. այս ամենը տեղի էր ունենում Գյումրիում՝ փետրվարի 10-12ը, որի ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մարզերի և մայրաքաղաքի լրագրողների համար հատուկ սեմինար էր կազմակերպել:   Եռօրյա դասընթացի ժամանակ ներկայացվեցին և քննրկվեցին «Խոսքի ազատություն եւ ատելության խոսք», «Խարան եւ խտրականություն, խոշտանգումներ», «Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներն ու ազգային օրենսդրությունը» թեմաները: […]

ՄԻԱՎ-ը և ԼԳԲՏԻՔ ակտիվիզմը թեմայով աշխատանքային հանդիպում Բրյուսելում

2017թ.-ի փետրվարի 8-ից 10-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանը մասնակցեց ILGA-Europe կազմակերպության կողմից Բրյուսելում կազմակերպված «Կարողությունների զարգացում. ԼԳԲՏԻՔ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների դերը ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների կանխարգելման ոլորտում» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման երկու օրերի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝ Թիրախային խմբերի հասկացությունը և սահմանումները ՄԻԱՎ-ը, դրա կանխարգելումը, փոխանցման ուղիները և բուժումը (նոր մոտեցումներ) Այլ սեռավարակներ […]

Հարցաշար դպրոցահասակ երեխաների ծնողների համար

Հարգելի բարեկամ, Մի խումբ ակտիվ ծնողներ, որոնք մտահոգ են ինչպես իրենց, այնպես էլ Հայաստանի բոլոր երեխաների կրթության իրավունքով և դրա որակյալ իրացմամբ, նախաձեռնել են փոքր առցանց հարցում, որի նպատակն է պարզել դպրոցական կրթության մի քանի առանցքային հարցերի շուրջ ավելի մեծ թվով ծնողների կարծիքն ու վերաբերմունքը: Հարցումը նախատեսված է դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների համար: Եթե դուք […]

«Նոր Սերունդը» փնտրում է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի

Պաշտոնի անվանումը` հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ: Անմիջական ղեկավար` Ծրագրի ղեկավար: Հաստիքը՝ ամբողջ դրույք Աշխատանքային պայմանագիրը՝ մեկ ամսով (մինչև երեք տարի երկարացման հեռանկարով) Պահանջվող որակավորումներ. Բարձրագույն կրթություն, ցանկալի է լրագրության և հաղորդակցման ոլորտներում Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հանրության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում Լրագրողական նյութեր պատրաստելու փորձ Հայաստանյան ԶԼՄ դաշտի իմացություն, սոցիալական ցանցերից օգտվելու հմտություններ Համակարգչային գիտելիքներ Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն […]

Իրազեկում հանուն հավասարության և ներառման

Ամիսներ առաջ «ՈՒՆԻՍՈՆ ՀԿ»-ն կազմակերպել էր դասընթաց խտրակություն թեմայով: Տեղեկատվությամբ հագեցած դասընթացը հիմք հանդիսացավ, որ ես և իմ ընկերները, ովքեր ևս ներկա էին դասընթացին, մեր փոքրիկ ներդրումն ունենանք այդ տեղեկատվության տարածման գործում, որը կնպաստի առողջ և իրազեկ հասարակության ձևավավորմանը: Հաշմանդամությունը վաղուց դադարել է կնիքված դատավճիռ լինելուց: Հենց այս համոզմամբ էլ «ՈՒՆԻՍՈՆ ՀԿ»-ի աջակցությամբ,  որոշեցինք դիմել […]

Շնորհավորում ենք. «Իրավունքի կողմ» ՀԿ-ն մեկ տարեկան է

Այսօր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նշում է իր գործունեության մեկ տարին: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել իր գործընկեր կազմակերպությանը: Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում ենք ամուր կամք և վստահություն ձեր որդեգրած դժվարին առաքելությունն իրականացնելու համար: «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գործունեությանը կարոք եք ծանոթանալ ՀԿ-ի կայքում: