Entries by root

Համերաշխության ընթրիքը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում

2017թ.-ի փետրվարի 28-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Համերաշխության ընթրիք»-ը ԼԳԲԻՔ անձանց համար: Ինչպես անհատական, այնպես էլ համայնքային բարեկեցության կարևոր գործոններից մեկը համերաշխության զգացողության առկայությունն է: Առօրյա հոգսերի և ծանրաբեռնվածության պատճառով մենք հաճախ անտեսում ենք մեր հարաբերությունները ինքներս մեզ, այլ մարդկանց և աշխարհի հետ: Նման մթնոլորտը երբեմն հագենում է կոնֆլիկտածին իրավիճակներով, և մենք միմյանց […]

Փորձի փոխանակման ծրագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

Կարողությունների զարգացման և փորձի փոխանակման ծրագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Անվանումը` Կարողությունների զարգացման և փորձի փոխանակման ծրագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վայրը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝  Բեռլին և Մյունխեն քաղաքներ: Տևողություն` 10 օր  2017թ-ի հունիսի 19–ից 26–ը Ծրագրի նպատակը՝ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը փորձի փոխանակման և քաղված դասերի ուսումնասիրության միջոցով: Մասնակցության վճար՝ Ծրագրին մասնակցությունը […]

Հաղթահարենք ՄԻԱՎ-ի նկատմամբ վախերը միասին թեմայով հանդիպումը

2017թ. փետրվարի 22-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ  «Հաղթահարենք ՄԻԱՎ-ի նկատմամբ վախերը միասին» թեմայով հանդիպումը: ՄԻԱՎ-ի թեման մենահատուկ է այնքանով, որ այն հուզականորեն հագեցած է տարատեսակ նախապաշարմունքներով և ձևավորված միֆերով, որոնք ձևավորվում և տարածվում են հասարակության և ԶԼՄ-ների միջոցով: Հանդիպման նպատակն եր կոտրել այն կարծրատիպերը, որոնք մեր հասարակության մեջ հաճախ վախ է սերմանվում […]

ՏՍՏ-ների և ՏՐԱՆՍ* անձանց կարիքների գնահատում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում

2017թ. փետրվարի 19-ին և 21-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցան ԳԲՏՔ և ՏՍՏ-ների հետ հանդիպում: Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքի մոբիլիզացմանն ուղղված կազմակերպության գործունեությունը և ռեսուրս բաժնի աշխատանքները: Կատարվեց մասնակից ԳԲՏՔ և ՏՍՏ անձանց կարիքների գնահատում`շեշտադրելով առկա խնդիրները, ներկայացվեցին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված նոր առաջարկներ, ինչպես նաև քննարկվեցին նոր գաղափարներ, որոնք կարող […]

Խտրականությունից պաշտպանվելու համար կարևոր են իրավական մեխանզիմները. դասընթացի երրորդ օր

Գյումրի քաղաքում արդեն երորդ օրն է, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացը, որին մասնակցում են ՀՀ մարզերից և Երևան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները: Այսօր դասընթացի փորձագետն էր Անահիտ Սիմոնյանը, ով մասնակիցների հետ ծանոթացավ և ներկայացրեց, թե ինչ է խտրականությունն իբրև իրավական խնդիր, խոսեց խտրականության վերաբերյալ […]

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացի երկրորդ օրը

Երկրորդ օրն է, ինչ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում ՀՀ մարզերից եւ Երեւան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար իրականացնում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացը: Այսoր օրը սկսվեց նախորդ օրվա ամփոփումով. մասնակիցները […]

Ձեր կարծիքը կարևոր է. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ծրագրերի իրականացման անցումային շրջանում քաղաքացիական հասարակության ներգրավվածություն

Հարգելի Գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, ներկայումս Հայաստանը, ի թիվս մի շարք երկրների, մոտենում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ծրագրերի իրականացման անցումային շրջանին, ինչի կապակցությամբ իրականացվում է անցումային պատրաստվածության գնահատում: Գնահատումն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամներն են պետական, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գնահատուման համատ օգտագործվում է Կուրացիո […]

Գրանցվիր`մասնակցիր. ռեսուրս կենտրոն «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն վերսկսում է իր աշխատանքները: Այսուհետ կազմակերպության գրասենյակում կգործի ռեսուրս կենտրոն, որտեղ յուրաքանչյուրը կարող է փորձի փոխանակում անել և ձեռք բերել նոր հմտություններ: Յուրաքանչյուր շաբաթ գրասենյակում տեղի կունենան հանդիպումներ, սեմինար/դասընթացներ տարբեր թեմաներով: Յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր ներդրումը հասարակության զարգացման գործում: Թեմաները, առաջարկները բաց են: Եթե կարծում ես, որ հենց դու կարող […]

Գլոբալ հիմնադրամի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում

2017 թվականի փետրվարի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր  գրասենյակում հյուրընկալել էր Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչ Վալերիա Գրիշեչկինային: Քննարկման սկզբում ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է կազմակերպությունը: Այնուհետեւ «ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների եւ տրանսգենդեր անձանց շրջանում Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւան քաղաքում» ծրագրի համակարգող […]

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթաց

2017 թվականի փետրվարի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում ՀՀ մարզերից եւ Երեւան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար մեկնարկեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացի առաջին օրը: Դասընթացի ընթացքում փորձագետ Արայիկ Զալյանը ներկայացրեց […]