Entries by Alina Mirzoyan

«Հակախտրականություն» թեմայով ոչ ֆորմալ դասընթաց

Սիրով տեղեկացնում ենք, որ 2017թ.-ի, հոկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի կունենա դասընթաց Erasmus+ ծրագրի, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ «Հակախտրականություն» թեմայով: Դասընթացի ընթացքում կներկայացվի Erasmus+ ծրագիրը, ոչ ֆորմալ կրթության տեսակներն ու մեթոդները, կքննարկվի հակախտրականություն թեման, խտրականության տեսակներն ու լուծման հնարավոր ուղիները ոչ ֆորմալ,  ազատ և անկաշկանդ մթնոլորտում՝ հետաքրքիր խաղերի և քննարկումների տեսքով: […]

Միջադեպ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ

2017թ.-ի հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ից 18:00-ը Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» հանրային քննարկումը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը: 2012-2016թթ. ոստիկանության կողմից պաշտոնապես գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Ավելին, […]

ՄԻ ՔԱՄԻՆ ԱՈՒԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ի գրասենյակում կկայանա թերևս տարվա ամենաէմոցիոնալ, հուզումնառատ ու ծիծաղաշատ երեկոն, որն անվանել ենք «Մի Քամին Աութի Պատմություն»։ Երեկոյի շրջանակներում համարձակ մասնակիցները կներկայացնեն իրենց քամին աութի պատմությունը, դրանով իսկ դրդելով մյուս մասնակիցներին մտածել սեփական պատմությունը կերտելու մասին, կքննարկենք քամին աութի դրական և բացասական կողմերը, կդիտենք հետաքրքրաշարժ հոլովակներ, կստանանք օգտակար տեղեկատվություն […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

28.09.2017 թվականին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի փողոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ անձը վարելով իր ավտոմեքենան կանգ է առել տրանս* անձանց կողքին, և մեքենայի հետևի նստատեղին նստած կինը սկսել է իր հեռախոսով նկարել երեք տրանս* անձանց: Վերջիններս հորդորել են չնկարել իրենց, սակայն ապարդյուն: Դրանից հետո կողմերը միմյանց հայհոյել են, որի արդյունքում տեղի […]

Երիտասարդական փոխանակման ծրագրի մրցույթ Օդեսայում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Ճանապարհորդություն դեպի ըմբռնում և ընդունում» երիտասարդական փոխանակմանը մասնակցության համար՝ հակախտրականություն թեմայով: Իրականացման վայրը՝ ք. Օդեսա, Ուկրաինա Իրականացման ամսաթիվը՝ Նոյեմբերի 17-28, 2017թ. Մասնակցության տարիքը՝ 18 -30 տարեկան Թեման՝ «Հակախտրականություն» Ծրագրի նպատակն է պատասխան գտնել վերջին տարիներին ամբողջ Եվրոպայում մեծ տարածում գտած քսենոֆոբիկ և ռասիստական վերաբերմունքին: […]

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE2017 ԵՌՕՐՅԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

2017թ.-ի, օգոստոսի 7-ից 9-ը, տեղի ունեցավ LIFE2017 եռօրյա տեղեկատվական հարթակը: Ողջ երեք օրերի ընթացքում մասնակիցները մեծ ոգևորությամբ և ակտիվ մասնկացությամբ ներգրավված էին տեղեկատվական հարթակի ժամանակ ներկայացված թեմաների շուրջ քննարկումներին: Տեղեկատվական հարթակի առաջին օրվա թեման  «Իրավունք և արժանապատվություն»-ն էր, որի փորձագետն էր  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (այսուհետ՝ ՆՍՀԿ) իրավաբան Անահիտ Մկրտչյանը: Ա. Մկրտչյանը տվեց մարդու իրավունքների […]