Ձեր կարծիքը կարևոր է. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ծրագրերի իրականացման անցումային շրջանում քաղաքացիական հասարակության ներգրավվածություն

Հարգելի Գործընկերներ,
Ինչպես տեղյակ եք, ներկայումս Հայաստանը, ի թիվս մի շարք երկրների, մոտենում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ծրագրերի իրականացման անցումային շրջանին, ինչի կապակցությամբ իրականացվում է անցումային պատրաստվածության գնահատում:
Գնահատումն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամներն են պետական, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գնահատուման համատ օգտագործվում է Կուրացիո կազմակերպության կողմից մշակված գործիքը: 
Աշխատանքային խմբի կողմից պատրաստվելիք վերլուծությունից բացի պատրասվում է մի փաստաթուղթ, որը կոչվելու է “Քաղհասարակության տեսլական” Հայաստանի անցումային պատրաստվածության վերաբերյալ, որը կներկայացվի շահագրգիր կողմերին կամ որպես առանջին զեկույց, կամ որպես հիմնական փաստաթղթի մաս: 
“Քաղհասարակության տեսլականի” պատրաստման համար ներգրավված է միջազգային խորհրդատու` Ելենա Նեչոսինան: Կից ներկայացնում ենք “Քաղհասարակության տեսլականի” նախնական տարբերակը և օֆիցիալ աշխատանքային խմբի գնահատման աղյուսակը:
Այժմ բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն հայտնելու իրենց կարծիքը և ներկայացնել առաջարկություններ “Քաղհասարակության տեսլական” փաստաթղթի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ, ավելացնել բաժիններ և թեմաներ: Խորհրդատուի աշխատանքային լեզուն ռուսերենն է, ուստի խնդրում ենք առաջարկները կատարել ռուսերենով: Սիրով պատրաստ ենք օգնել, եթե կարիք առաջանա աջակցել թարգմանության հարցում:
“Քաղհասարակության տեսլական” փաստաթղթի վրա հետագա աշխատանքներին մասնակցելու և թարմացումները ստանալու համար խնդրում ենք Ձեր և Ձեր գործընկերների էլեկտրոնային փոստի հասցեները ուղարկել նախաձեռնող խմբին [email protected]:
Բոլոր առաջարկները կարող եք ուղարկել թե՛ բոլոր մասնակիցներին, թե՛ միայն խորհրդատուին [email protected] հասցեով: 
Օգտակար փաստաթղթեր