Փոքրամասնությունների իրավունքները թիրախում

2016թ.-ի փետրվարի 19-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրիում կազմակերպել էր քննարկում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը նպաստելու մեխանիզմների վերաբերյալ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան բանախոս Արթուր Սաքունցն ասում է՝ սա կարևոր է նաև նրանով, որ մարդիկ իմանան, որոնք են խնդիրներն ու ինչպես է հնարավոր դրանք լուծել:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը: Այս հնարավորությունը տալիս է Այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքը, որն ընդունվել է 2003-ին, իսկ 2013-ին կատարվել են փոփոխություններ ու լրացումներ: Շիրակի մարզից անցած տարի այլընտրանքային զինվորական ծառայության իրավունք ստացել են 3-ը: Ընդհանուր առմամբ այլընտրանքային զինվորական ծառայությունն ասոցացվում է եհովայի վկա կրոնական ուղղության հետ, սակայն մտածողության տարբերություն ևս մարդուն կարող է հեռու պահել զինվորական ծառայությունից: Ինֆորմացիայի պակասը ցանկացած ոլորտում հանգեցնում է իրավունքների ոտնահարման: «Նոր սերունդ» Մարդասիրական հկ Գյումրիում կազմակերպել էր քննարկում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը նպաստելու մեխանիզմների վերաբերյալ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան բանախոս Արթուր Սաքունցն ասում է՝ սա կարևոր է նաև նրանով, որ մարդիկ իմանան, որոնք են խնդիրներն ու ինչպես է հնարավոր դրանք լուծել:

Նյութի աղբյուրը՝ Ցայգ ՀՌԸ

 

 

Neth NGNGO