Ավարտվեց ՀՀ ՔԿՀ ներկայացուցիչների հետ քառօրյա աշխատանքային հանդիպումը

?

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փետրվարի 10-ին Գյումրիում մեկնարկեց «Խոցելի խմբերի հիմնախնդիրների իրազեկում և խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» քառօրյա դասընթացը, որին մասնակցում են 11 ներկայացուցիչներ ՀՀ Քրեակատարողական վարչությունից և  «Նուբարաշեն»-ի, «Կոշ»-ի, «Արթիկ»-ի, «Արմավիր»-ի, «Սևան»-ի, «Աբովյան»-ի ու «Վանաձոր»-ի քրեակատարողական հիմնարկներից: Դասընթացը տևեց մինչև փետրվարի 13-ը:  

Չորս օրերի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին «Խոշտանգումների կանխարգելում / Ստամբուլյան արձանագրություն», «Փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսեւորումներ, կանխարգելման և պայքարի միջոցներ», «Խտրականության արգելքը միջազգային և ՀՀ կողմից վավերացված փաստաթղթերում», «Մարդու իրավունքներ / համընդհանուր հասկացություններ, սահմանումներ, տեղական և միջազգային օրենսդրություն» և «Խոսքի ազատություն և ատելության խոսք» թեմաները:

Դասընթացի առաջին օրը իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց խոշտանգումներ հասկացությունը՝ անդրադառնալով խոշտանգումների և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի կարևորությանը, ֆիզիկական, հոգեբանական և բարոյական անձեռնմխելիության ապահովմանը: Նաև ներկայացրեց Ստամբուլյան արձանագրությունը, վերջինիս նպատակն ու նշանակությունը ոլորտի  աշխատողների համար:

Փորձագետ Անահիտ Չիլինգարյանը փետրվարի 11-ին ներկայացրեց հավասարության և խտրականության տեսությունը,

խտրականության համընդհանուր արգեքը և խտրականության տեսակները, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը, խտրականության արգելքի վերաբերյալ միջազգային և ներպետական իրավակարգավորումները:

Հաջորդ երկու օրերի ընթացքում փորձագետ Արայիկ Զալյանը անդրադարձավ մարդու իրավունքների համընդհանուր հասկացությանը և պատմությանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջոցներին:

Մասնակիցները հանգամանորեն ուսումնասիրեցին խոսքի ազատություն, տեղեկատվության ազատություն, ատելության խոսք և այլ հարակից թեմաներ:  

Դասընթացն իրականացվել է «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Վրասատանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան կողմից:

Neth NGNGO