ՏՍՏ և Տրանս* համայնքների մոբիլիզացնողի թափուր աշխատատեղ

Գործատու՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
Պաշտոնը` ՏՍՏ և տրանս* համայնքների մոբիլիզացնող 
Տևողությունը՝ Մեկ տարի (երկարացման հնարավորությամբ)

Մեկ ամիս փորձաշրջանով

Սկիզբ՝ Ապրիլի 10, 2017թ
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան
Քանակ՝ 1 /մեկ/ ՏՍՏ համայնքի համայնքի հետ աշխատող

1 /մեկ/ Տ* համայնքի հետ աշխատող

Տվյալ աշխատակիցները պատասխանատու են համակարգելու և համախմբելու ՏՍՏ և Տ* համայնքի հետ աշխատանքները։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Թիրախային խմբերի քարտեզագրում։
  • Մասնակցել կազմակերպված հանդիպումներին, ժողովներին / քննարկումներին և ներկայացնել թիրախային խմբերի հաղորդակցման գործունեության արդյունքները։
  • Ներկայացնել ղեկավարին ամսեկան հաշվետվություն ըստ պահանջի։
  • Այլ համապատասխան պահանջներ ըստ գործատուի պահանջի։
  • Թիրախային խմբերի կողմից տրամադրված տեղեկատվության, աշխատանքի ընթացքում տրամադրված նյութերի եւ ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանում։
  • Առանձին աշխատանքային հանձնարարականների կատարում ըստ վերադասի հանձնարարականների։
  • Արտաքին և ներքին հաղորդակցման տիրապետում։
  • Պատրաստել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր:
  • Կազմակերպել աշխատանքային ժողովներ համաձայն հանձնարարության։
  • Ապահովել կազմակերպության և ծրագրի գույքի խնայողական օգտագործում.
  • «Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.
  • Պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և գործատուի առաջադրած պայմաներին.
  • Պահպանել առողջական, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային պահպանության կանոնները: Հրդեհի առաջացման դեպքում միջոցներ ձեռնարկել նրա դեմ.
  • Կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր աշխատանքային պարտականությունները` ենթարկվելով ներքին կարգապահական կանոնների պահանջներին.
  • Կատարել պաշտոնական հրահանգներով կամ վերադասի /ների/ հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին.
  • Աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող` «Գործատու»-ի, ղեկավար անձանց կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք.
  • Իր պարտականությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանք` ոչ աշխատանքային և տոնական օրերին.

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Համակարգիչ՝ MS Office, Internet Outlook
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենը ցանկալի է:
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Լավ հաղորդակցման ունակություն
  • Ստեղծագործական ջիղ
  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների:

Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները հայերեն տարբերակով ուղարկեն job[email protected]  էլ. հասցեին մինչև 2017թ.-ի ապրիլի 3-ը՝ նպատակ դաշտում նշելով «Տ համակարգող» կամ «ՏՍՏ համակարգող»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ստեղծվել է 1998թ-ին։ Մեր առաքելությունն է մարդասիրական գործունեությամբ ապահովել հասարակության իրավունքների պաշտպանությունը և բարեկեցությունը:

Սույն ծրագիրը իրականացվում է Տղամարդկանց առողջության Եվրասիական կոալիցիայի ֆինանսավորմամբ Գլոբալ Հիմնադրամի միջոցների հաշվին, «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում։