ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԳԲՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԱՌՑԱՆՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

New Bitmap Image - HSԱպրիլից մինչ հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության խոսքի հետազոտություն ՀՀ առցանց տիրույթում: Ուսումնասիրության մեջ ընդգրկվել են նաև մարտ ամսվա որոշ հրապարակումներ, որոնց շուրջ զարգացումները ընթացել են նաև հաջորդ ամիսներին:

Ոսումնասիրվել է մոտ 5 հազար հրապարակում, այդ թվում լրագրական նյութեր, տեսակենտներ – գրառումներ սոց ցանցերում, նյութերի մասին առցանց տարածքում հայտնված կարծիքներ, ԶԼՄ-ների կողմից պարտադրված տեսանյութեր, ձայնագրություններ, որոնք կրկին քննարկվել են առցանց տարածքում:

Ուսումնասիրության արդյունքում տեսանելի է դառնում, որ ատելության խոսքը սերմանելը լայն տարածում ունի հայաստանյան առցաց տիրույթում, ինչը խոսում է այլակարծության, բազամազանության, խղճի և դավանանքի ազատության իրավունի դրսևորման սահմանափակումների, ինչպես նաև իրավունքի, օրենքների վերաբերյալ տեղեկացվածության պակասի մասին: Հաճախ ատելության խոսքը հանդիպում է զրպարտանք պարունակող հրապարակումներում` հենց իրենից ներկայացնելով զրպարտանք, մարդու արժանապատվության ոտնահարում, ազատ արտահայտվելու իրավունքի խախտում և այլն:

Ատելության խոսքի առավել բուռն դրսևորումները վերաբերում են ԼԳԲՏ համայնքին:

Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է վերոնշյալ ժամանակահատվածում առցանց տիրությում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումը:

Հետազոտության ընթացքում կատարված կոնտենտ վերլուծության ընթացքում, համապասխան գործիք փաստաթղթի միջոցով ուսումնասիրվել է ատելության խոսքի առկայությունը հրապարակումների` վերնագրերում, բուն հոդվածում, կամ գրառման մեջ,   նյութի հետ հրապարակված լուսանկարում, ֆոտոկոլաժում կամ տեսանյությում:

Հետազոտության մեջ ներառվել են սոց ցանցեր – ԶԼՄ /կայքեր շրջանառությունը պատկերավոր կերպով ներկայացնող նյութեր:

Ուսումնասիրված նյութերը ընդհանրացվել են երեք հիմական խմբերում /ատելության խոսք և ագրեսիա պարունակող, առավել չեզոք, իրական հերոսներով օբյեկտիվ նյութեր/, և այդ խմբերի առանձնահատկությունները առավել ամբողջական ներկայացնող նյութերը նույնպես ներառվել են հետազոտության մեջ:

           ՀՀ առցանց տիրույթում ատելության խոսքի դրսևորման գագաթնակետը. Եվրատեսիլյան փուլը, իր բոլոր զարգացումներով և դրանք բնորոշող առավել ցայտուն օրինակներով, նույնպես ներկայացված է հետազոտության մեջ:

Այսինքն ներառված օրինակները հնարավորինս ընդհանրացնող կերպով ուրվագծում են ատելության խոսքի դրսևորումն ու զարգացումները ՀՀ առցանց տիրույթում ուսումնասիրված ժամանակահատվածում:

111