ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով

2017 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնելու է «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ+ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության Անցումային Առաջխաղացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակ՝
Խթանել Հայաստանյան ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի հզորացումը ԼԳԲՏԻ+ անձանց հանդեպ խտրականության դեմ պայքարի գործընթացում:

Ծրագրի խնդիրներ՝ 
1. Զարգացնել Երևանի և 10 մարզերի 11 քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ ԼԳԲՏԻ+ անձանց և մարդու իրավունքների պաշտպանության համար:
• Կազմակերպել 4-օրյա սեմինար դասընթաց 11 ՔՀԿ ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով՝ Խարան ու խտրականություն, Խոշտանգում, Մարդու իրավունքներ և ՄԻԵԴ, Հայաստանի ազգային օրենսդրությունում ատելության ու խտրականության առկայությունը և ըմբռնումը:

2. Զարգացնել Երևանի և 10 մարզերի 11 ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունները ՝ ԼԳԲՏԻ անձանց և մարդու իրավունքների պաշտպանության համար:
• Կազմակերպել սեմինար դասընթացներ հայակական 11 ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով՝ Խարան և Խտրականություն, Խոշտանգում, Խոսքի ազատություն և ատելության խոսք, միջազգային և տեղական պայմանագրեր և մարդու իրավունքների վերաբերյալ ներպետական իրավական փաստաթղթեր:

3․ Մշակել և հրատարակել ԼԳԲՏԻ+ անձանց առնչվող, Խարանի, Խտրականության և Խոշտանգումների, Ատելության խոսքի և խոսքի ազատության վերաբերյալ տերմինաբանության ձեռնարկ՝ 100 օրինակ: Ձեռնարկը տրամադրել Հայաստանի 100 ԶԼՄ ներկայացուցիչներին:

Ծրագրի թիրախային խմբեր՝
Քաղաքացիական հասարակական կառույցներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: