«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթաց

2017 թվականի փետրվարի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում ՀՀ մարզերից եւ Երեւան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար մեկնարկեց «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացի առաջին օրը:

Դասընթացի ընթացքում փորձագետ Արայիկ Զալյանը ներկայացրեց մարդու իրավունքներրը եւ ՄԻԵԴ-ը՝ մանրամասնելով մարդու իրավունքների համընդանուր հասկացությունը եւ պատմությունը: Քննարկվեցին տեղական օրենսդրություններ եւ միջազգային փաստաթղթեր, ՀՀ սահմանադրության ստեղծման պատմությունը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ եվրոպական դատարանը:

Այնուհետև թիմային աշխատանքի միջոցով մասնակիցները ծանոթացան դատարաններում հայցվոր եւ պատասխանող կողմերի գրավոր դիմում կազմելու ճիշտ ձեւերը:

Շարունակելի…