«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացի երկրորդ օրը

Երկրորդ օրն է, ինչ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում ՀՀ մարզերից եւ Երեւան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար իրականացնում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացը:

Այսoր օրը սկսվեց նախորդ օրվա ամփոփումով. մասնակիցները շատ ոգևորված էին դասընթացի արդիական թեմաներից:

Փորձագետ Ա. Զալյանը ներկայացրեց խտրականության տեսակները, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը եւ նրանց որոշակի հատկանիշները: Այնուհետեւ կատարվեց տեսանյութի դիտում, որը ուղղված էր խտրականությանը: Ինչպես նախորդ օրվա հանդիպման ժամանակ, այսօր նույնպես կատարվեցին խմբային աշխատանքներ, որոնց ժամանակ մասնակիցները ավելի ակտիվ քննարկումներ էին կատարում՝ օգտագործելով նախորդ օրվա դասընթացից ձեռք բերած գիտելիքները:

Քննարկումների բանավեճերի թեմաները ԼԳԲՏԻ անձանց հանդեպ ցուցաբերված խտրականության դեպքերն էին և մեկնաբանությունները տարակարծիք էին:

Խտրականության թեմայից հետո փորձագետ Ա. Զալյանը պարզաբանեց մասնակիցների համար, թէ ինչ են իրենցից ներկայացնում խոշտանգումների եւ մարդկային արժանապատվության նվաստացնող վերաբերմունքի արգելքը, խոշտանգումների հասկացությունը եւ անձի ֆիզիկական, հոգեբանական եւ բարոյական անձեռնմխելիությունը:  Որից հետո անդրադաձանք Ստամբուլյան արձանագրությանը թէ ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ է կետեր է իր մեջ պարունակում:

Մարդու իրավունքներրը եւ ՄԻԵԴ-ը՝ մանրամասնելով մարդու իրավունքների համընդանուր հասկացությունը եւ պատմությունը: Քննարկվեցին տեղական օրենսդրություններ եւ միջազգային փաստաթղթեր, ՀՀ սահմանադրության ստեղծման պատմությունը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ եվրոպական դատարանը:

Այնուհետև թիմային աշխատանքի միջոցով մասնակիցները ծանոթացան դատարաններում հայցվոր եւ պատասխանող կողմերի գրավոր դիմում կազմելու ճիշտ ձեւերը:

Շարունակելի…