Տուրիզմ, տուրիզմի հիմունքները թեմայով դասընթաց

2017 թվականի մարտի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ 4 հանդիպումից բաղկացած սեմինարի առաջին դասը «Տուրիզմ, տուրիզմի հիմունքները» թեմայով, որն անցկացնում էր «Միացյալ ուղի» Բարեգործական ՀԿ-ի նախագահ, տուրիզմի մասնագետ Սևան Շիրվանին: 

Խոսվեց այն մասին, թէ ինչ է տուրիզմը և որն է նրա էությունն ու կառուցվածքը, տրվեց տուրիզմի սահմանումը, քննարկվեցին նրա ձևերը՝ ներքին, ներգնա ու արտագնա, մանրամասն բացատրվեց տուրիզմի տեսակները և թե այդ տեսակներից որոնք են գործում ՀՀ-ում:
Սևանը պատմեց նաև տուրգործակալների, տուրօպերատորների և տուրմենեջերների մասին:

Հետո սեմինարի մասնակիցներին տրվեց խմբային աշխատանք, որի ժամանակ բոլորը շատ ոգևորված և ակտիվ էին, քանի որ թեման հետաքրքրաշարժ էր բոլորի համար: