«Սփյուռքի կամուրջ» վերնագրով հանդիպում-քննարկում

Սույն թվականի ապրիլի 19-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Սփյուռքի կամուրջ» վերնագրով հանդիպում-քննարկում, որը նախաձեռնել էր ՆՍՀԿ-ի կամավոր Հունաստանից եկած սփյուռքահայ Տիգրան Չիլինգարյանը: Հանդիպումը նախատեսված էր քննարկելու հնարավոր միջոցների և ձևերի ապահովումը սփյուռքի և Հայաստանի ազգաբնակչության միջև կապ ստեղծելու,  սփյուռքում տեսանելի դարձնելու Հայաստանում առկա խնդիրները, որոնք առնչվում են ԼԳԲՏ+ համայնքին, սոցիալապես անապահով ընտանիքներին և երիտասարդությանը, որի արդյունքում ակնկալվում է սփյուռքահայերի ներգրավվածությունը և ներդրումը համայնքի խնդիրների վերացման գործունեություններում:

Հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց գաղափարներով, որի արդյունքում մշակվեց գործողությունների հստակ համակարգ: