«Սեռականություն և տրանսգենդերություն» դասընթաց

2017 թվականի մարտի 3-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Սեռականություն և տրանսգենդերություն» թեմայով սեմինարը: Սեմինարն անցկացնում էր Էվան:
Քանի որ կազմակերպության կողմից ԼԳԲՏ+ և ՏՍՏ-ների շրջանակներում անցկացրած կարիքների գնահատման արդյունքում պարզ էր դարձել, որ վերը նշված սեմինարը շատ պահանջված ու արդիական թեմաներից մեկն է, ուստի բոլոր մասնակիցները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ էին մասնակցում սեմինարին:

Սեմինարի ընթացքում Էվան մասնակիցների համար լուսաբանեց, թէ ինչ է սեռականությունը, դրա կոմպոնենտները: Խոսվեց սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության ու գենդերային արտահայտման ձևերի և ինտերսեքսի  մասին: Այնուհետև քննարկվեց մտավոր ու ֆիզիկական առողջության և տրանսգենդերության փոխկապակցվածության մասին:

Մասնակիցները լրացրեցին թեստ, որը նախատեսված էր պարզելու համար, թէ ինչքանով էր սեմինարը արդյունավետ և հագեցած նոր տեղեկություններով և գիտելիքներով: