Սեմինար դասընթաց Վանաձորում

2017 թվականի հունիսի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրեց մեկօրյա սեմինար-վարժանք՝ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը, ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորությունը», «Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը», «Մարդու իրավունքների հասկացությունը և պաշտպանության մեխանիզմները» թեմաներով:

Սեմինարի նպատակն էր նպաստել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը երիտասարդների շրջանում՝ բարձրացնելով նրանց իրազեկվածության մակարդակը և բացահայտելով թեստավորման կարևորությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների մասին:

Մասնակիցները ստացած տեսական գիտելիքները կարողացան գործնական օրինակների հիման քննարկել խմբային խաղերի ու աշխատանքների, մտքերի փոխանակման և հարց ու պատասխանի միջոցով:

Սեմինարի ավարտին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանը մասնակիցների տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն: