Սեմինար դասընթաց Գյումրիում

2017 թվականի հունիսի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացրեց մեկօրյա սեմինար-վարժանք՝ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը, ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորությունը», «Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը», «Մարդու իրավունքների հասկացությունը և պաշտպանության մեխանիզմները» թեմաներով:

Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՄԻԱՎ և ՁԻԱՀ տերմինների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարբերության, փոխանցման ուղիների և կենսական հեղուկների, պահպանակների ճիշտ օգտագործման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու կարևորության մասին, այնուհետև ներկայացվեցին մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, մարդու իրավունքների զարգացման փուլերը, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի դրույթներին:

«Անձի իրավական կարգավիճակը իրավապահ մարմիններում» թեմայի շրջանակներում մասնակիցները ծանոցաթացան իրավապահ մարմինների կատարած խախտումների և տեսական գիտելիքներ ստացան ոստիկանության հետ շփման ու քաղաքացիների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:
Մասնակիցները ստացած տեսական գիտելիքները կարողացան գործնական օրինակների հիման քննարկել խմբային խաղերի ու աշխատանքների, մտքերի փոխանակման և հարց ու պատասխանի միջոցով:

Սեմինարի ավարտին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանը մասնակիցների տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն: