Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ Քրիստ Մանարյան անվանումով ֆեյսբուքյան օգտատերի

NGNGO arm rus eng1  Նախապատմություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ 2016 թ.-ի մայիսի 17-ին կազմակերպել էր «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով կոնֆերանս, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել օրենսդրական այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանական մեխանիզմների ստեղծմանը և նրանց՝ հասարակության մեջ ինտեգրմանը:

Կոնֆերանսը կազմակերպվել էր Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դասպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

2016թ-ի Մայիսի 19-ին ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Մանարյանը իր էջում տեղադրել է հետևյալ մեկնաբանությունը. «Այսինքն մեր տղերքը գնան թուրքի դեմ կռվեն, զոհվեն, երկիրը հրաշքով փրկեն, իսկ սեռական փոքրամասնությունները հանձինս ՙնոր սերունդ՚ հ/կ-ի ԼԳԲՏ համաժողովներ անցկացնեն Անի փլազայում ու դեռ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին էլ հրավիրե՞ն…ասենք թե երկուսն էլ չեն ներկայացել, ի պատիվ իրենց: Բայց քանի՞ գլխանի են էդ համասեռամոլները, որ էդպես արխայնացել են մեր պատերազմող երկրում…էրևում ա՝ վաղուց բար-մար չենք գմփցրել, դրանից ա: Քացու տակ ա պետք գցել բոլոր էդ ՙնոր սերունդներին՚, ովքեր մոլախոտերի պես աճել են մեր հանդուրժողականության շնորհիվ ու փորձում են աղավաղել էս ազգի ազնիվ դեմքը: Վախտն ա ձեզնով կպած զբաղվելու՝ ուշադրությունից պլստացել էիք էս արանքում, երրորդ սորտի թուլեք»:

 

IDAHOT2016_comprrep_Arm

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման համապարփակ զեկույց

 

NGNGO arm rus eng1 Գրություն ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն 2016թ-ի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին գրություն է ուղարկել, որում ասված է․ <<․․․ Սույն թվականի մայիսի 19-ին 09:55 սահմաններում Քրիստ Մանարյան անվանումով ֆեյսբուքյան օգտատերը իր ֆեյսբուկյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես գրված է՝ «Այսինքն մեր տղերքը գնան թուրքի դեմ կռվեն, զոհվեն, երկիրը հրաշքով փրկեն, իսկ սեռական փոքրամասնությունները հանձինս նոր սերունդ հկ-ի ԼԳԲՏ համաժողովներ անցկացնեն Անի պլազայում ու դեռ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին էլ հրավիրե՞ն… ասենք թե երկուսն էլ չեն ներկայացել, ի պատիվ իրենց: Բայց քանի գլխանի են էդ համասեռամոլները, որ էդպես արխայնացել են մեր պատերազմող երկրում… երևումա վաղուց բար-մար չենք գմփցրել, դրանիցա: Քացու տակա պետք գցել բոլոր էդ նոր սերունդներին, ովքեր մոլախոտերի պես աճել են մեր հանդուրժողականության շնորհիվ ու փորձում են աղավաղել էս ազգի ազնիվ դեմքը: Վախտնա ձեզնով կպած զբաղվելու՝ ուշադրությունից պլստացել էիք էս արանքում, երրորդ սորտի թուլլեք»: ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ) 3-րդ հոդվածը սահմանում է մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների ապահովման երաշխիքները: Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Համանուն հոդվածի 2-րդ մասով՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն «Մարդն ազատ է անելու այն, ինչը չի խախտում այլոց իրավունքներև և չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին…»: Մեկնաբանման առումով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ երբևէ չի գործել օրենքի շրջանակներից դուրս, չի խախտել և չի սահմանափակել օրենքով պաշտպանվող այլոց իրավունքներն ու ազատությունները: Մեր կազմակերպության կողմից կատարված և կատարվող յուրաքանչյուր գործողություն համընդգրկուն է մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու համամարդկային մոտեցումնրին: Քրիստ Մանարյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարկված սպառնալիքի և ատելության կոչերը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրավական դիրքորոշման իրավաբջիջը հանդիսանալ չի կարող: Նմանատիպ հրապարակային արտահայտություններով հանդես գալը չենք կարող դիտարկել, որպես Սահմանադրությամբ երաշխավորված «կարծիքի արտահայտման ազատություն»: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համաբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Հոդվածի դիսպոզիցիան տալիս է այն սահմանափակումները, որի դեպքում անձի ազատ արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել, ուստի այն հավանական հանգամանքը համաձայն որի հղում կկատարվի կարծիքի արտահայտման ազատությանը, կդիտարկվի ոչ իրավաչափ մեկնաբանություն: ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Հրապարակված նյութից պարզ է դառնում, որ այդպիսիս վտանգը փաստացի առկա է:

Ելնելով վերոնշյալ փաստական հանգամանքներից՝ պարզ է դառնում, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ անունը շահարկվում է, որպես բացասական կերպար և կոչ է արվում ոչ իրավաչափ գործողություններով ձեռնամուխ լինել մեր կազմակերպության գործունեությանը: Մենք ունենք մտավախություն, որ Քրիստ Մանարյան օգտատիրոջ կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքները և ատելության կոչերը կարող են վերածվել փաստացի իրական գործողությունների, այն է՝ ատելության և խտրականության հիմքով հանցագործությունների: Սույնով խնդրում ենք հիմք ընդունել այս տեղեկատվությունը և տալ իրավական ընթացակարգ՝ ապահովելով թե՛ կազմակերպության և թե՛ վերջինիս աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև վերջիններիս ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ազատ և անկաշկանդ իրականացումը: