Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն ընդդեմ փաստաբան Գալիկյանի

NGNGO arm rus eng1 Դիմում ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահին՝ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ
2016թ.-ի փետրվարի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դիմում է ուղարկել ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով ներքոնշյալ  փաստական հանգամանքները՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը մտահոգված է փաստաբան Գալիկյանի կողմից արված հրապարակային ատելության կոչերի և վիրավորական արտահայտությունների կապակցությամբ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

Դիմումում մասնավորապես նշվում է. «…սույն թվականի փետրվարի 19-ին «A-TV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիասաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրը «Գալիկյան» փաստաբանական ընկերության տնօրեն՝ փաստաբան Գարիկ Գալիկյանն էր: Տվյալ հեռուստաեթերի ժամանակ քննարկվում էր ՀՀ քաղաքացի Էդգար Կարապետյանի աշխատանքի չընդունվելու հանգամանքը՝ պայմանավորված նրա սեռական կողմնորոշմամբ, որտեղ որպես փորձագետ իր մասնակցությունն էր ապահովել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իր տեսակետը հայտնելու ժամանակ նա հանդես է եկել հրապարակային վիրավորական արտահայտություններով և փաստաբանին ոչ հարիր բառապաշարով, որի ընթացքում նա մասնավորապես ասել է. «…ես պայքարել  եմ իրանց դե, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո… դուք գիտեք իրա նմանների պատճառով բերդերում էսօր ինչքան մարդ ա փթում… այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ: կարող եք իմ վրա քրեական գործ հարուցել… ինչ ուզում եք, արեք»: Փաստաբան Գալիկյանի կողմից հնչեցված արտահայտությունները վերբերվում էին հաղորդման հյուր, նույնասեռական՝ Էդգար Կարապետյանին և այլ ԼԳԲՏԻ համայնքին առհասարակ: Զանգվածային լրատավական միջոցով հրապարակվել է տվյալ հաղորդաշարը, ինչը հիմք է հանդիասնում փաստաբան Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Գարիկ Գալիկյանի կողմից հրապարակավ հնչեցրած ատելության կոչերը և սպառնալիքները հակասում են մարդու հիմնարար իրավուքնների և ազատությունների մասին բոլոր օրենքներին և իրավական նորմերին:

Դիմումը հիմնավորվել է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, Փաստաբանության մասին ՀՀ օրենքով, Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ՀՀ կողմից միջազգային իրավահարաբերություններում ստանձնած իրավական պարտավորություններով:

 

скачанные файлы ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

Քննության առնելով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 22.02.2016թ.-ի դիմումը փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին՝ ՀՀ Փաստաբանների Պալատը որոշել է.

  1. Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ,
  2. Նշված կարգապահական վարույթով դիմող ճանաչել  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին:
  3. Սույն որոշումը հրապարակել Պալատի կայքում:

Փաստաբանների Պալատի որոշումը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Հ.Գ. Փաստաբանների Պալատի որոշման մեջ տեղ գտած որոշ արտահայտությունների և արծարծված ապատեղեկատվության վերաբերյալ հանդես կգանք առանձին մեկնաբանությամբ և հայտարարությամբ՝ հիմք ընդունելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին ներպետական և միջազգային օրենքները ու այլ իրավական ակտերը:

Աղբյուրը՝  ՀՀ Փաստաբանների Պալատի կայքէջ:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի փետրվարի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ԴԻՄՈՒՄ է ուղարկել ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հետևյալի պահանջով՝

«…սույն թվականի փետրվարի 19-ին «A-TV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիասաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրը «Գալիկյան» փաստաբանական ընկերության տնօրեն՝ փաստաբան Գարիկ Գալիկյանն էր: Տվյալ հեռուստաեթերի ժամանակ քննարկվում էր ՀՀ քաղաքացի Էդգար Կարապետյանի աշխատանքի չընդունվելու հանգամանքը՝ պայմանավորված նրա սեռական կողմնորոշմամբ, որտեղ որպես փորձագետ իր մասնակցությունն էր ապահովել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իր տեսակետը հայտնելու ժամանակ նա հանդես է եկել հրապարակային վիրավորական արտահայտություններով և փաստաբանին ոչ հարիր բառապաշարով, որի ընթացքում նա մասնավորապես ասել է. «…ես պայքարել  եմ իրանց դե, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո… դուք գիտեք իրա նմանների պատճառով բերդերում էսօր ինչքան մարդ ա փթում… այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ: կարող եք իմ վրա քրեական գործ հարուցել… ինչ ուզում եք, արեք»: Փաստաբան Գալիկյանի կողմից հնչեցված արտահայտությունները վերբերվում էին հաղորդման հյուր, նույնասեռական՝ Էդգար Կարապետյանին և այլ ԼԳԲՏԻ համայնքին առհասարակ: Զանգվածային լրատավական միջոցով հրապարակվել է տվյալ հաղորդաշարը, ինչը հիմք է հանդիասնում փաստաբան Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Գարիկ Գալիկյանի կողմից հրապարակավ հնչեցրած ատելության կոչերը և սպառնալիքները հակասում են մարդու հիմնարար իրավուքնների և ազատությունների մասին բոլոր օրենքներին և իրավական նորմերին:

Դիմումը հիմնավորվել է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, Փաստաբանության մասին ՀՀ օրենքով, Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ՀՀ կողմից միջազգային իրավահարաբերություններում ստանձնած իրավական պարտավորություններով:

 

ԶԼՄ-ները գործի մասին

lgbt-news

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՀՆՉԵՑՐԱԾ ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱԼԻԿՅԱՆԻՆ

скачанные файлы (4) ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ

Նյութի աղբյուրը hraparak.am