«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է օգնականի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է օգնականի թափուր աշխատատեղի բաց մրցույթ
Պաշտոնը` Գրասենյակի օգնական
Տևողությունը՝ Մեկ տարի (երկարացման հնարավորությամբ)

Մեկ ամիս փորձաշրջանով

Աշխատավայր Երևան, Հայաստան
Սկիզբ՝ Ապրիլ 1, 2017թ
Հաշվետու է՝ ՀԿ նախագահին
Քանակ՝ 2 երկու աշխատատեղ
Դրույք՝ Լրիվ

 Նկարագիրը՝

  • Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների։
  • ՀԿ-ի կողմից իրականացվող գործառույթների մասին տեղեկատվության տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալակն ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն։
  • ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն)։
  • Հանդիպում քննարկումների մասնակցություն և արձանագրում։
  • Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում։
  • ՀԿ-ի աշխատակազմի միջև աշխատանքների համաձայնեցում և աշխատանքների պլանավորում։
  • Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի ժամանակին թարգմանություն և կազմում։
  • Առանձին աշխատանքային հանձնարարականների կատարում ըստ վերադասի/ների համաձայնությամբ։
  • Արտաքին և ներքին հաղորդակցման տիրապետում։
  • պատրաստել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր.
  • Կազմակերպել աշխատանքային ժողովներ համաձայն հանձնարարության։
  • ապահովել կազմակերպության և ծրագրի գույքի խնայողական օգտագործում.
  • «Գործատու»-ի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում.
  • պահպանել իրեն հատկացված գույքը, տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հետևել «Գործատու»-ի տված աշխատանքային ցուցումներին և գործատուի առաջադրած պայմաներին.
  • պահպանել առողջական, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային պահպանության կանոնները: Հրդեհի առաջացման դեպքում միջոցներ ձեռնարկել նրա դեմ.
  • կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր աշխատանքային պարտականությունները` ենթարկվելով ներքին կարգապահական կանոնների պահանջներին.
  • կատարել պաշտոնական հրահանգներով կամ վերադասի /ների/ հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին.
  • աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող` «Գործատու»-ի, ղեկավար անձանց կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք.
  • իր պարտականությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանք` ոչ աշխատանքային և տոնական օրերին.

 Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Համակարգիչ՝ MS Office, Internet Outlook
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենը ցանակլի է
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Լավ հաղորդակցման ունակություն
  • Ստեղծագործական ջիղ
  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների:

Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները հայերեն տարբերակով ուղարկեն [email protected]  էլ. հասցեին մինչև 2017թ.-ի մարտի 30-ը՝ նպատակ դաշտում նշելով «Ծրագրի օգնական»: