Միջազգային փոխանակման ծրագիր

«Նոր Սերունդ»bavodes  Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է միջազգային փոխանակման ծրագրի բաց մրցույթ:

Թեմա ՝«Երիտասարդություն և քաղաքականություն» երիտասարդական փոխանակման ծրագիր

Անցկացման վայր ՝ Բավարիա և Օդեսա

Ծրագրի ժամանակահատվածը ՝ 30 ապրիլ–8 մայիսի Բավարիա/4-12 հունիս Օդեսա 2016

Մասնակիցների քանակ ՝ 4 մասնակից + 1խմբի լիդեր

Տարիքը ՝ 17 – 30 տարեկան

Աշխատանքային լեզուն ՝ ռուսերեն

Ծրագրի նկարագրությունը

Ծրագիրը նախտեսված է 17-30 տարեկան  ՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների համար: Ծրագրի նպատակն է խթանել 17-30 տարեկան երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիությանը: Մոտիվացնել նրանց մասնակից դառնալ իրենց երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին և միջմշակութային հաղորդակցության շնորհիվ նպաստել նոր մտահաղացումների առաջացմանը, որոնք կխթանեն մասանկիցների սոցիալական ակտիվությանը ՝ իրենց երկրներում: Ծրագիրը անցկացվելու է 2 փուլով ՝ առաջին փուլը կանցկացվի Բավարիայում (Գերմանիա) 30 ապրիլ – 8 մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը  4-12 հունիս Օդեսսայում (Ուկրաինա): Ծրագրի 2 փուլերում պետք է մասնակցեն նույն մասնակիցները, ուստի, հայտադիմումը լրացնելով, Դուք հաստատում եք Ձեր ամբողջական մասնկացությունը ծրագրում:

Ֆինանսական պայմաններ

Ծրագրի հետ կապված ծախսերը, այն է՝ ճանապարհածախս, կեցություն և սնունդ հյուրընկալող երկրում, հոգում է կազմակերպիչը:

Մասնակիցը հոգում է բնակավայրից դեպի ծրագրի իրականացման վայր և հետադարձ ուղղության ճանապարածախսը ինքնուրույն, որի գումարը մասնակցին է վերադարձվում հյուրանկալող երկրում կազմակերպչի կողմից կամ փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին բոլոր օրիգինալ փաստաթղթերի ներկայացման դեպքում 2-3 ամիսների ընթացքում:

Ճանապարհածախսի փոխհատուցման առավելագույն գումարը կազմում է 270 Եվրո:

Դիմելու ընթացակարգը

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմումի ՀԱՅՏԸ և ուղարկել այն  [email protected] էլեկտրոնային հասցեին: 

Ծրագրի մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով:

Դիմելու վերջնաժամկետն է  30.01.2016թ. ժամը 12:00: