«Միասին և հավասար» դրամաշնորհային ծրագիր Երևանում

DSC_0058«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ 2015 թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Միացյալ ուղի» ՀԿ-ն Երևան քաղաքում իրականացրել է «Միասին և հավասար» դրամաշնորհային ծրագիրը։ 

Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարկության իրվագաիտակցության մակարդակը գենդերային հավասարության և կանանց նկատմամբ առկա խտրականության մերժման կարևորության մասին: 

DSC_0047Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Մի՛ լռիր ասա ոչ բռնությանը» խորագրով պարային ֆելշ-մոբ, որի միջոցով հանրությանը կոչ արվել հարգել կանանց իրավունքները: Այն նպաստել է հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացմանը կանանց և տղամարդկանց իրավահավասարության, գենդերային հիմքով խտրականության, բռնության մերժման կարևորության և ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:

Նաև տպագրել և հանրային ակցիայի ժամանակ հանրությանը ներկայացվել է նույն խորագրով պաստառ-կոչ, շապիկներ, ինչպես նաև «Ի՞նչ է ընտանեկան բռնությունը» խորագրով տեղեկատվական թերթիկներ:  

Ծրագրի ավարտին պարային ֆլեշմոբի նկարահանված տարբերակը տեղադրել է Youtube-ում և տարածվել սոցցանցերի միջոցով: