«Մենք բոլորս հավասար ենք» դրամաշնորհային ծրագիր Գյումրիում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ «Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն 2015 թ.-ի դեկտեմբերին իրականացրել է «Մենք բոլորս հավասար ենք» դրամաշնորհային ծրագիրը։

Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը խտրականություն երևույթի, դրսևորումների, տարածվածության և դրա դեմ պայքարի միջոցների մասին, նպաստել խտրականության դեմ պայքարին, խտրականության ձևերի վերացմանը, այս խնդրի լուսաբանմամբ, բազմակարծության ապահովմամբ:

«Մենք բոլորս հավասար ենք» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստվել է մեկ րոպե տևողությամբ սոցհոլովակ, որում ներկայացվել են քաղաքացիների շրջանում արված հարցումների պատասխանները բացասական վերաբերմունքը խտրականության տարբեր դրսևորումների, մասնավորապես սեռով պայմանավորված, հաշմանդամություն ունեցաղ անձանց, աշխատանքի ընդունման, գենդերային անհավասարության վերաբերյալ, հնչել են կարծիքներ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ, «Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Մեկ շաբաթ՝ օրական 1 անգամ, սոցհոլովակը ցուցադրվել է մարզային «Ցայգ» ՀԸ եթերում: Այն տեղադրվել է «Գյումրու առաջընթաց» ՀԶԿ ՀԿ-ի www.progressgyumri.am կայքում, տարածվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջի,  գործընկեր կազմակերպությունների կայքերի և համացանցի (ֆեյսբուք, թվիթեր, օդնոկլասնիկ, յութուբ) միջոցով:

Ծրագիրն օգնել է բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը խտրականություն երևույթի, դրսևորումների, տարածվածության և դրա դեմ պայքարի միջոցների մասին, նպաստել է խտրականության դեմ պայքարին, խտրականության ձևերի վերացմանը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված սոցիալական գովազդը կոչ է  արվել ՀՀ Կառավարությանը ընդունելու հակախտրականության մասին օրենք: