ՄԵԿԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՐՁԱԿ, ՄՅՈՒՍԻ ՀԱՄԱՐ՝ ՍԱՆՁԱՐՁԱԿ, ԻՍԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐՁԱԿ. ԱՐՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ

armen-ohanyan1Այլընտրանքային բաժնում այս անգամ առաջարկում ենք ընթերցել  Արմեն Հայաստանցու «Մայրենիք. դրոշ» վեպի  մասին: Ինչպես հեղինակն է նշում, այն հասարակության բոլոր շերտերի համար է, բայց առաջին հերթին՝ այն հայաստանցիների, ովքեր մտահոգված են «գնա՞լ, թե՞ մնալ» հարցով: Գիրքը գրված է «երեքը մեկում» սկզբունքով, որի մեջ կա և հրապարակախոսություն, և արձակ, և կինոսցենար:

Մայրենիք եռագրության գաղափարը հեղինակի մոտ առաջացել է 2012-ի մայիսին, երբ Հայաստանում անցկացվում էին ընտրություններ, առաջին անգամ բազմազանության երթ, որը ուղորդվվեց ընդդեմ երթով, և ի վերջո ատելությունը պայթեցրեց DIY ակումբը:

Գիրքը նրբորեն և շատ տպավորիչ նկարագրում է տրանսգենդեր անձանց կյանքը ներկայիս հայ իրականության մեջ։ Գրքի շնորհիվ  հեղինակը ստիպում է տեսնել այն, ինչը թվում էր հեռու աշխարհ: Հեղինակը ցանկացել է, որ հենց «Մայրենիք. դրոշ» վեպի  միջոցով շատերը պատկերացնեն առկա խնդիրներն ու հասկանան, թե որքան խոցելի են այն մարդիկ, ովքեր չեն ընդունվում հասարակության կեղմից:

«Մայրենիք. դրոշ»-ը նման է ուղեցույցի. այնտեղ կարելի է հանդիպել սահմանադրությունից հատվածների,  հասարակաքաղաքական վերլուծությունների։

«Մեկի համար՝ համարձակ, մյուսի համար՝ սանձարձակ, իսկ ինձ համար պարզապես արձակ ստեղծագործություն է: Ուղղակի պատմել եմ մի բան, որը մենք բոլորս գիտենք: Կյանքից վերցված հորինված է, ուղղակի գրելու ընթացքում փորձել եմ ավելացնել այնպիսի մանրամասներ, որ ընթերցողը տեսնի, եթե ոչ իրեն, ապա իր ծանոթին, բարեկամին, հարեւանին, մեկնումեկին, ում մասին սովորաբար փսփսոցով կամ քամահրանքով են խոսում»:

«Մայրենիք դրոշ»-ից հետո լինելու են «Մայրենիք հիմն»-ը և «Մայրենիք գերբ»-ը:

Մեզ հետ զրույցում հեղինակը ավելացրեց, որ վաղվա հույսը ինքը տեսնում է նոր սերունդի մեջ. «Ցանկանում եմ առանձնակի կերպով շեշտել, որ այն, ինչ դուք անում եք Հայաստանում, իսկապես կարևոր է: Ցանկանում եմ, որ նույն եռանդով պայքարենք այն խտրականության դեմ, որը կա ու պետք է վերանա»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի պաշտոնական կայքում այսուհետև կարող եք ընթերցել ոչ միայն մեր կազմակերպության գործունեության մասին նյութեր ու ծառայություններից օգտվող անձանց պատմությունները, այլև ԼԳԲՏԻ համայնքի խնդիրներին առընչվող մի շարք մարդկային անհատական պատմություններ: