ՄԵԴԻԱՔՆՆԱՐԿՈՒՄ «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ մարմինների և առողջապահական համակարգի մոտեցումը»

2016 թ.-ի փետրվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ մարմինների և առողջապահական համակարգի մոտեցումը» թեմայով քննարկում: 

Քննարկմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանը:

Քննարկմանը անդրադարձ կատարվեց այս տարվա փետրվարի 15-ին Երևան քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ 3 անհայտ անձիք ծեծի էին ենթարկել Մոսկովյան փողոցում զբոսնող ԼԳԲՏ համայանքի ներկայացուցչիների: