«Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով դասընթաց Արմավիրում
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով եռօրյա դասընթաց, որի նպատակն է բարձրացնել Արմավիրի մարզի ակտիվ երիտասարդների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների և լրագրողների իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության, խոսքի ազատության և ատելության խոսքի վերաբերյալ:
Դասընթացը տեղի կունենա 2016 թ.-ի հուլիսի 20-22-ը՝ ժամը 10:00-18:00-ն, Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակում /հասցե`Հանրապետության 29/5 (Յունի բանկի երկրորդ հարկ, պոնչիկանոցի հարեւանությամբ)/:
Խնդրում ենք գրանցվել մինչև 2016 թ.-ի հուլիսի 15-ը՝ լրացնելով առցանց ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:
Ծրագիրը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան Կենտրոնի Ֆինանսավորմամբ։