«Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության»

narvegi2015 թ.-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Նորվեգիայի Հելսինկյան կոմիետի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ում մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ անձանց շահերի պաշտպանու­թյա­նը կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցով:

Ծրագրի խնդիրներն են

  1. Մշակել հայեցակարգ ԼԳԲՏԻ անձանց պաշտպանության վերաբերյալ և ներկայացնել ՀՀ Կառավարությանը:
  • Անցկացնել հետազոտություններ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խախտման դեպքերի և գենդերային կարծրատիպերի մասին Հայաստանի 10 մարզերում և Երևանում: Մարդու իրավունքների խախտման հիման վրա փաստաթղթեր կպատրաստվեն և կներկայացվեն  ՀՀ Կառավարությանը:
  • Առցանց հարթակում հետազոտություն անցկացնել՝ կարևորելով ան նյութերը,  որոնք ներառում են ԼԳԲՏԻ անձանց  իրավունքների խախտումները,   ատելություն պարունակող խոսք և անհանդուրժողականություն:
  1. Բարձրացնել երիտասարդների գիտելիքների մակարդակը Հայաստանի 10 շրջաններում  մարդու  իրավունքների, հանդուրժողականության և  բազմազանության վերաբերյալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում:  
  • ՀՀ տասը մարզերի շուրջ 200 երիտասարդների համար անցկացնել քառօրյա դասընթացներ մարդու իրավունքների, հանդուրժողականության, բարոյագիտության, էթիկական նորմերի մասին՝ կարևորելով ԼԳԲՏԻ հուզող խնդիրները և  գենդերային կարծրատիպերը: 
  • Կազմակերպել ԼԳԲՏԻ անձանց առնչվող խնդիրները լուսաբանող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն:  
  1. Բարձրացնել ԼԳԲՏԻ անձանց իրազեկվածության մակարդակը իրենց իրավունքների և պաշտպանական մեխանիզմների մասին: 
  • ԼԳԲՏԻ անձանց տրամադրել անանուն և անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններ և աջակցել նրանց՝ պատրաստելու իրավական փաստաթղթեր դատական գործերի համար:

Ծրագրի թիրախային խմբերն են

  1. Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դաշինք:
  2. Երիտասարդներ 
  3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ 
  4. ԼԳԲՏԻ անձիք
  5. Հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ 
  6. ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: 

Ծրագրի տևողությունը

  • 2015-2017

111