Մամուլի հաղորդագրություն. Աշխատանքային հանդիպում ՀՀ ՔԿՀ ներկայացուցիչների հետ

20160210_165449«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փետրվարի 10-ին Գյումրիում մեկնարկեց «Խոցելի խմբերի հիմնախնդիրների իրազեկում և խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» չորսօրյա աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում են 11 ներկայացուցիչներ ՀՀ Քրեակատարողական վարչությունից և  «Նուբարաշեն»-ի, «Կոշ»-ի, «Արթիկ»-ի, «Արմավիր»-ի, «Սևան»-ի, «Աբովյան»-ի, «Վարդաշենի»-ի ու «Վանաձոր»-ի քրեակատարողական հիմնարկներից: Դասընթացը կտևի մինչև փետրվարի 13-ը:  

Չորս օրերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն «Խոշտանգումների կանխարգելում / Ստամբուլյան արձանագրություն», «Փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսեւորումներ, կանխարգելման եւ պայքարի միջոցներ», «Խտրականության արգելքը միջազգային եւ ՀՀ կողմից վավերացված փաստաթղթերում», «Մարդու իրավունքներ / համընդհանուր հասկացություններ, սահմանումներ, տեղական եւ միջազգային օրենսդրություն» և «Խոսքի ազատություն եւ ատելության խոսք» թեմաները:

Դասընթացն իրականացվում է «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան կողմից:

Neth NGNGO