Հիմնադրվել է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զաբաղվող առաջին ՀԿ-ն Հայաստանում

trgՈւրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական և իրավական աջակցությամբ հիմնադրվել է ««Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան» ՀԿ-ն, որի հիմնական և նպատակային գործառույթներն ուղղված են լինելու Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությանը և տրանսգենդեր համայնքի հիմնախնդիրների մասին բարձրաձայնմանն ու լուծումների առաջադրմանը:

«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան» ՀԿ-ին մաղթում ենք արդյունավետ աշխատանք տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: