«Լրագրողների կարողությունների զարգացում սեռականության , ՄԻԱՎ-ի և մարդու իրավունքների ոլորտներում» դասընթացի հայտարարություն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է «Լրագրողների կարողությունների զարգացում սեռականության, ՄԻԱՎ-ի և մարդու իրավունքների» թեմաներով երկօրյա դասընթաց:

Երբ՝ Մայիսի 26 – 27, 2017 թ.
Որտեղ՝ Հաստատման փուլում է:

Դասընթացի նպատակն է լրագրողների և բլոգերների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը հետևյալ թեմաների վերաբերյալ ` «Սեռականություն», «ՄԻԱՎ», «ՄԻԱՎ-ը և Մարդու Իրավունքները»: 

Դուք կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝
• Աշխատում/թղթակցում եք Հայաստանյան որևէ լրատվամիջոցում
• Հանդիսանում եք անկախ լրագրող
• Բլոգեր եք
• Կարևորում եք մարդու իրավունքները
• Անտարբեր չեք ՄԻԱՎ-ի և սեռականության հարցերին
• Դեմ եք խտրականության դրսևորման ցանկացած տեսակին
• Ակտիվ եք Ձեր համայնքում

Դասընթացին կներկայացվեն հետեւյալ թեմաները՝

• ԼԳԲՏ+ անձանց մասին նյութերի լուսաբանման էթիկական կողմը և առաձնահատկությունները
• Սեռականություն
• ՄԻԱՎ
• ՄԻԱՎ-ը և մարդու իրավունքները:

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերեն է:

Մասնակցությունն անվճար է։ Դասընթացի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Անցկացման վայր հասնելու ճանապարհածախսը փոխհատուցվելու է դասընթացի ժամանակ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի մայիսի 22-ը: Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:

Սույն ծրագիրը իրականացվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին, համագործակցելով «Իրավունքի կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի հետ։