ՏՍՏ-ների և ՏՐԱՆՍ* անձանց կարիքների գնահատում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում

2017թ. փետրվարի 19-ին և 21-ին  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցան ԳԲՏՔ և ՏՍՏ-ների հետ հանդիպում:

Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքի մոբիլիզացմանն ուղղված կազմակերպության գործունեությունը և ռեսուրս բաժնի աշխատանքները:

Կատարվեց մասնակից ԳԲՏՔ և ՏՍՏ անձանց կարիքների գնահատում`շեշտադրելով առկա խնդիրները, ներկայացվեցին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված նոր առաջարկներ, ինչպես նաև քննարկվեցին նոր գաղափարներ, որոնք կարող են իրականացվել կազմակերպության կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով:

Երկու օրերի ընթացքում հանդիպումներին մասնակցել է թվով 50 ՏՍՏ և տրանս* անձ:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում այսուհետ կգործի ռեսուրս կենտրոն, որտեղ այցելուները կարող են մասնկացել տարբեր հանդիպումների, քննարկումների, ակումբների, դասընթացների և այլ միջոցառումների:

Ռեսուրս կենտրոնի ակտիվ մասնակից դառնալու, ինչպես նաև կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումներին մանրամասն կերպով ծանոթանալու համար կարող եք լրացնել հայտը:

Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում: