Խտրականությունից պաշտպանվելու համար կարևոր են իրավական մեխանզիմները. դասընթացի երրորդ օր

Գյումրի քաղաքում արդեն երորդ օրն է, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում՝ հանուն հավասար իրավունքների» եռօրյա դասընթացը, որին մասնակցում են ՀՀ մարզերից և Երևան քաղաքից ժամանած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները: Այսօր դասընթացի փորձագետն էր Անահիտ Սիմոնյանը, ով մասնակիցների հետ ծանոթացավ և ներկայացրեց, թե ինչ է խտրականությունն իբրև իրավական խնդիր, խոսեց խտրականության վերաբերյալ միջազգային և ներպետական փաստաթղթերի մասին: Մասնակիցները շատ ոգեվորված վերհիշեցին նախորդ օրվա ձեռք բերած գիտելիքները և շարունակեցին դրանք ավելի կիրառելի դարձնել խմբային աշխատանքների միջոցով: Ա.Սիմոնյանը նաև ներկայացրեց, թէ ինչու է մեզ անհարժեշտ «Խտրականության դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումը, որից հետո ներկայացրեց մի քանի իրավական փաստարկներ:

Օրվա ավարտին այն միասնական համոզմունքն էր ձևավորվել, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանզիմներ ունենա: Ավարտին քննարկվեցին ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեպքերը: Ցուցադրվեց թեմայի վերաբերյալ տեսանյութ, որին հաջորդեց քննարկում:

Դասընթացը իրականացվում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում որն իրականացնում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն: