«Խտրականության արգելք» դրամաշնորհային ծրագիր Վանաձորում

1«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ 2015 թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրել է «Խտրականության արգելք» դրամաշնորհային ծրագիրը։ 

Ծրագրի նպատակն էր նպաստել Վանաձոր քաղաքի դպրոցահասակ երեխաների շրջանում իրավագիտակցության և հանդուրժողականության  (հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանդեպ խտրականության) մակարդակի բարձրացմանը:

Խտրականությունը տարբերակման, բացառման, սահմանափակման կամ նախապատվության դրսևորում է, որը նպատակ է հետապնդում կամ հանգեցնում է որոշակի հատկանիշով օժտված անձի համար նվազ բարենպաստ իրավիճակի ստեղծմանը: Խտրականությունը կարող է ձևավորվել դեռ վաղ հասակի27ց այդ իսկ պատճառով որպես ծրագրի թիրախային խումբ են ընտրվել Վանաձոր քաղաքի հինգ դպրոցներ: Դպրոցներից երկուսը տրամադրում են ներառական կրթություն, իսկ երեքը քաղաքի ծայրամասային թաղամասերում են, որոնք համեմետաբար աղքատ թաղամասեր են, շատ են տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքները:

2«Խտրականության արգելք» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցում ստեղծվել են 8-12-րդ դասարանների 10 աշակերտներից բաղկացած նախաձեռնող խմբեր, կազմակերպվել են տեղեկատվական սեմինար-քննարկումներ ստեղծված նախաձեռնող խմբերի հետ, որոնց ժամանակ ներկայացվել է խտրականություն թեման՝ շեշտադրելով հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ հասարակության բացասական կամ խտրական վերաբերմունքը, ինչպես նաև վերոնշյալ խոցելի խմբերի լքվածության և անվստահության զգացողությունը:

3Կազմակերպվել են թեմատիկ լուսանկարների, շարադրությունների և գեղանկարների ցուցահանդես մրցույթներ: Ցուցահանդեսի ժամանակ ընտրված  լավագույն հինգ աշխատանքները  կներկայացվեն ծրագրի հաշվետու միջոցառմանը:

Արդյունքում ծրագրի մասնակիցների մոտ 80 տոկոսը հստակ գիտելիքներ է ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահովների նկատմամբ իրականացվող խտրականության վերաբերյալ և ցուցաբերել բարեխիղճ վերաբերմունք: