«Իրավագետ քաղաքացի, ապահով համայնք» դրամաշնորհային ծրագիր Գորիսում

IMG_0409

Հալիձոր, 2015 թ.

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ 2015 թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գորիսում իրականացվել է «Իրավագետ քաղաքացի, ապահով համայնք» դրամաշնորհային ծրագիրը։ 

 

DSC_1302

Որոտան, 2015 թ.

«Իրավագետ քաղաքացի, ապահով համայնք» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Դավիթ Դադալյանը, 2015 թ.-ի սեպտեմբերի 17-18-ը Գորիսում կազմակերպված  «Մարդու իրավունքներ և խտրականության արգելք» երկօրյա դասընթացին ստանալով համապատասխան գիտելիքներ մարդու իրավունքների, դրանց իրավական պաշտպանության ունիվերսալ և տարածաշրջանային մեխանիզմների, ինչպես նաև խտրականության արգելքի մասին, նախաձեռնեց դրամաշնորհային ծրագրի իրականացման միջոցով իր գիտելիքները փոխանցել հեռավոր համայնքներում ապրող երիտասարդներին:

 

IMG_2126

Հարթաշեն, 2015 թ.

Մարդու իրավունքների վերաբերյալ կրթության պակասը հատկապես հեռավոր համայքներում տեղական մակարդակում խտրական վերաբերմունքի արտահայտման պատճառներից մեկն է: Ծրագրի նպատակն էր Սյունիքի մարզի 5 համայնքների (Քարահունջ, Հարթաշեն, Տեղ, Շինուհայր, Հալիձոր) դպրոցներում մարդու իրավունքների կրթության միջոցով նպաստել տեղական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը:

 

քարահունջ

Քարահունջ, 2015 թ.

Ընտրված համայնքներում մեծ հեռավորության պատճառով նմանատիպ դասընթացներ չեն իրականացվում, ուստի աշակերտների անիրազեկվածությունն իրենց իրավունքների և խտրական վերաբերմունքի մասին բավականին ցածր է, և իրավունքների անիրազեկվածության պատճառով խտրական վերաբերմունք է դրսևորվում տարբեր խմբերի նկատմամբ: 

Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 5 համայնքների (Քարահունջ, Հարթաշեն, Տեղ, Շինուհայր, Հալիձոր) դպրոցներում իրականցվել է դասընթաց մարդու իրավունքների,  դրանց իրավական պաշտպանության ունիվերսալ և տարածաշրջանային մեխանիզմների, ինչպես նաև խտրականության արգելքի մասին:

 

IMG_0392

Շինուհայր, 2015 թ.

Կազմակերպվել են ինտերակտիվ խաղեր, խմբային քննարկումներ, ֆիլմի դիտումներ: Նաև ստեղծվել է էլ.-փոստերի ցանց և ֆեյսբուքյան խումբ, որոնք նպաստել են դասընթացի մասնակիցների հետագա կապն ու համագործակցությունն ապահովելուն և տարբեր նորությունների ծանոթացնելուն: