«ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՍՏՎԵՐՈՒՄ»

shadow-1

Մեր առաջին զրուցակիցը տրանսգենդեր անձ է, ով կոմերցիոն սեռական ծառայություն է տրամադրում տղամարդկանց: Նա չցանկացավ հրապարակել իր անունը:

«Կոմերցիոն սեռական ծառայություն մատուցում եմ արդեն 4 տարի, նման աշխատանքով զբաղվելը ինձ համար ֆինանսական կայունություն ձեռքերելու միջոց է: Աշխատանքիս պատճառով ընտանեկան որևէ  խնդիր չեմ ունեցել, ընտանեկան սոցիալական վատ պայմաններից ելնելով չեմ զբաղվել այս աշխատանքով:

Ինքնահաստատվելու ամենահեշտ ու ամենադյուրին տարբերակը սա էր, որը ես ընտրել եմ բացառապես իմ կամքով՝ անտեղյակ լինելով ամեն ինչից, չճանաչելով ոչ մեկին: Սա այն աշխատանքն էր, որով շատերը կարողանում են լուծել մի շարք խնդիրներ, որը յուրաքանչյուրի մոտ տարբեր է, անձամբ ես սեքս աշխատանքին վերաբերվում եմ որպես ուղղակի աշխատանքի:

Սկզբում ամեն ինչ բնականաբար բարդ էր, ինչպես ցանկացած աշխատանքում, բարդ էր լինում շփումը մարդկանց հետ, երևի դա գալիս է սկզբնական շրջանում քո ներքին անհարմարավետության զգացումից, կապված աշխատանքի առանձնահատկություններից ու ավելի տարբերվող շփման սահմաններից: Ինձ համար այս ամենը անցյալում է:

 Գիտեք, երբ դուք անփորձ եք ու աշխատանքից ելնելով վստահում եք բոլորին ու նստում տարբեր մարդկանց մեքենաներ, դա արդեն իրենից որոշակի ռիսկ է ենթադրում: Կցանկանամ առանձնակի շեշտել այն հանգամանքը, որ մեր հաճախորդները դրանք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները  չեն, դրանք այն տղամարդիկ են, ովքեր սիրում են կանանց, ովքեր ունեն այնպիսի սեքսուալ պատկերացումներ, որ կարող են իրականացնել միայն սեքս աշխատող անձնաց հետ:

Կոմերցիոն սեռական ծառայություն մատուցելը ահավոր բարդ է, երբ դու սկսում էս ամեն օր մի քանի տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենաս ու դրա հետ միաժամանակ դու ունես քո անձնական կյանքը,  այդ ժամանակ ամեն ինչ շատ ավելի է բարդանում: Ինձ մոտ ավելի շատ զարգացած է զգացմունքայնությունս, երբեմն սիրահարվում եմ, երբեմն ատում, երբեմն էլ ուղակի ադեկվատ մտածելակերպով անում եմ իմ աշխատանքը»:

Մեր հարցին, թե կա կարծրատիպ, որ տրանգենդեր անձիք այն մարդիկ են, ովքեր անտեսում են կրթությունը, մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Ես ինքս ցանկանում եմ շարունակեմ կրթությունս, հասնել մասնագիտական հաջողությունների, որը ամբողջովին տարբերվում է սեքս աշխատանքից»:

_________________________

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի պաշտոնական կայքում այսուհետև կարող եք ընթերցել ոչ միայն մեր կազմակերպության գործունեության մասին նյութեր ու ծառայություններից օգտվող անձանց պատմությունները, այլև ԼԳԲՏԻ համայնքի խնդիրներին առընչվող մի շարք մարդկային անհատական պատմություններ: