«Ինչպե՞ս արձագանքել ատելության խոսքին օնլայն տիրույթում» թեմայով հանդիպում

2017 թվականի մարտի 4-ին «Նոր Սերունդ»  Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ինչպե՞ս արձագանքել ատելության խոսքին օնլայն տիրույթում» թեմայով հանդիպումը, որը անցկացնում էր լրագրող Արման Ղարիբյանը:

Մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչ է ատելության խոսքը, վերջինիս դրսևորումները օնլայն տիրույթում, արժե արդյոք արձագանքել ատելության խոսքին ու եթե արժե, ապա՝ ինչպե՞ս:

Քննարկվեցին մասնակիցների առաջարկած յուրաքանչյուր տարբերակները, թէ ինչ բովանդակությամբ է ավելի նպատակահարմար արձագանքել ատելության խոսքին:

Այնուհետև մասնակիցներն առաջարկեցին ստեղծվել «Ընդդեմ ատելության խոսքի» նախաձեռնող խումբը, որը պետք է պայքարի յուրաքանչյուր ատելության խոսքի դեմ: Խումբը նախ կորոշի թէ տվյալ գրառման մեջ կա արդյոք ատելության խոսք թէ ոչ, լինելու դեպքում պետք է ընտրել համապատասխան մեթոդներ և կատարել աշխատանքի բաժանում:

Մասնակիցները շատ ոգևորված էին ու ցանկություն հայտնեցին նմանատիպ հանդիպումներ հաճախակի կազմակերպել: