Թալինում անցկացվող «Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի» /ECOM/-ի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների հանդիպում

«Նոր Սերունդ» Մարդասիրական  և  «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ների նախագահներ Սերգեյ Գաբրիելյանը և Լիլիթ Մարտիրոսյանը 2017 թ.-ի մարտի 14-16-ը մասնակցում են Էստոնիայի մայրաքաղաք Թալինում անցկացվող «Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի» /ECOM/-ի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների հանդիպմանը:

  • Հանդիպման ընթացքում քննարկվում են հետեւյալ հարցերը՝
  • Կազմակերպությունների կարողությունների զարգացում,
  • Ֆինանսավորման կարգավորման կանոնադրության մշակում,
  • Ռիսկերի և դրանց նվազեցման գնահատում,
  • Առողջության իրավունքի հասանելիությունը և որակը Տրանս* և ՏՍՏ անձանց շրջանում:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում ՏՍՏ-ների մոտավոր թիվը և 2016թ-ի հունվարից մինչև 2017թ.-ի փետրվարի դրությամբ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի» շրջանակներում ծառայություններից օգտվածների գրանցված քանակը:

Խոսվել է հակախտրականության և սեռափոխության օրենքի բացակայության և այն մասին, որ ՀՀ-ում արգելվում է ԼԳԲՏ+ անձանց կատարել արյան փախներարկում, քանի որ ըստ որոշման ԼԳԲՏ+ անձինք մտնում են այն ռիսկային խմբերի մեջ, ում արգելվում է դառնալ արյան դոնոր: