«Երիտասարդություն եւ քաղաքականություն» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը

2logo-erasmus-plus016թ. ապրիլի 9-18 Գերմանիայի Մյունխեն քաղաքում եւ մայիսի 8-18-ը Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի կունենա “Երիտասարդություն եւ քաղաքականություն” միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին Հայաստանից կմասնակցեն հինգ երիտասարդներ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել երիտասարդների ակտիվ քաղաքացիությանը, ոգեւորել նրանց մասնակցելու իրենց երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին եւ միջմշակութային հաղորդակցության շնորհիվ նպաստել նոր մտահաղացումների առաջացմանը, որոնք կխթանեն մասանկիցների սոցիալական ակտիվությունը եւ ներգրավվածությունը իրենց երկրներում։

Ծրագիրը նախատեսված է 17-30 տարեկան ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների համար։

Ծրագրի մասնակից երկրներն են՝
– Գերմանիա, Հայաստան, Էստոնիա, Լիտվա, Բելարուս և Ուկրաինա։

Ծրագիրը անցկացվելու է 2 փուլով.
Առաջին փուլ` ք․Մյունխեն (Գերմանիա) ապրիլի 7-ից 18-ը
Երկրորդ փուլ՝ ք․Օդեսա (Ուկրաինա) հունիսի 8-ից 18-ը: