«Ես միացել եմ խտրականության դեմ պայքարին» դրամաշնորհային ծրագիր Սպիտակում

SAM_9155«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ 2015 թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն իրականացրել է «Ես միացել եմ խտրականության դեմ պայքարին» դրամաշնորհային ծրագիրը։

Ծրագրի նպատակն էր Սպիտակ համայնքի երիտասարդներին իրազեկել խտրականության դրևորումների և դրա պաշտպանական մեխանիզմների մասին՝ կազմակերպոլեվ սեմինար-քննարկումներ համայնքի մոտ երեսուն ակտիվ երիտասարդների համար:

SAM_9048

Սեմինար-քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են խտրականության կանխարգելում, խտրականության դեմ պայքարի միջոցներ և այլ թեմաներ: 

Ծրագիրը նպաստել է բարձրացնել Սպիտակ համայնքի շուրջ երեսուն ակտիվ երիտասարդների իրավագիտակցության մակարդակը խտրականության հարցի շուրջ, Սպիտակ համայնքի բնակչության մոտ 35 տոկոսին իրազեկել խտրականության դրսևորումների և դրա պաշտպանության     մեխանիզմների մասին, և Սպիտակ համանքում ստեղծել երիտասարդական խումբ, որը պատրաստ է պայքարել խտրականության դեմ: