Մարդու իրավունքների թեմայով եռօրյա դասընթաց Արտաշատում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում կազմակերպում է «Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով եռօրյա դասընթաց, որի նպատակն է բարձրացնել հանրութան իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության, խոսքի ազատության և ատելության խոսքի վերաբերյալ: Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մասնակցության վկայականներ:

Դասընթացը տեղի կունենա 2017 թ.-ի մարտի 23-25-ը՝ ժամը 11:00-17:00-ն, Արտաշատի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակում:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի մարտի 15-ը:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: