Ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կարիքների և առաջնահերթությունների գնահատում իրականացնելու համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Վրաստանում Նիդերլադների Թագավորության դեսպանատան  կողմից ֆինասավորվող «Հայաստանում ՄԻԱՎ-ի հակազդման համար ՔՀԿ-երի աջակցություն և հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կարիքների գնահատում  և առաջնահերթությունների վերհանում իրականացնելու նպատակով: 

Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացմանը: 

Ծառայությունների կարիքների գնահատման և առաջնահերթությունների վերհանման արդյունքում ենթադրամշնորհային ծրագրի շրջանակում պետք է կազմվի համապատասխան զեկույց, որի ընդհանուր համադրումը կդառնա այլընտրանքային առաջարկ և կներկայացվի ՀՀ կառավարությանը դրամաշնորհատուի կողմից:

Առաջարկվում է անցկացնել 10 խմբային հանդիպում՝ յուրաքանչյուր հանդիպմանը 10-15 մասնակցի ներգրավմամբ: Մշակված առաջարկները պետք է ներառեն հետևյալ կետերը.

  • Ծառայությունների/ապրանքների հասանելիություն,
  • Ծառայությունների/ապրանքների որակ,
  • Ծառայությունների/ապրանքների առաջնահերթություն:

* ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծառայությունների հասանելիության, որակի և առաջնահերթության գնահատման ձեռնարկը կտրամադրվի ենթադրամաշնորհային ծրագրի մեկնարկից առաջ: 

 

Ենթադրամաշնորհային ծրագիրը կարող է ներառել հետևյալ գործողությունները՝

  • Հետազոտություններ
  • Ֆոկուս խմբային քննարկումներ
  • Թիրախային խմբերի կարիքների և առաջնահերթությունների գնահատում

Դիմող կազմակերպությունները պետք է ունենան  վերոնշյալ թիրախային խմբի հետ  աշխատելու փորձ:

Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում պաշտոնապես գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կառույցները (ՀԿ-ներ, հիմնադրամներ,  իրավաբանական անձանց միություններ ու ՀԿ ցանցերը)։ ՀՀ կառավարության կողմից հիմնված, ՀՀ կառավարության կամ կառավարական որևէ կառույցի մաս հանդիսացող կազմակերպությունները դրամաշնորհային ծրագրին դիմել չեն կարող։

Դրամաշնորհային ծրագիրը մրցութային է։ Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 1000.000 (մեկ միլիոն) ՀՀդրամ։

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2017թ–ի հունիքի 15-ը: Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել մինչև 3 /երեք/ ամիսը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ծրագրի առաջարկի փաթեթ, որի պահանջները տրված են «Հայտ ծրագրի առաջարկի համար» փաստաթղթում։

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք  դիմել ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանին` հարցերն ուղղելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հեռախոսազանգեր չեն ընդունվում։

Ծրագրի առաջարկների հանձնման վերջնաժամկետն է 2017թ–ի մարտի 15-ը, մինչև ժամը 18։00-ը։

Առաջարկի փաթեթը պետք է ներկայացնել տպագիր 1 (մեկ) օրինակից` փակ ծրարով: Առաջարկի փաթեթը ներառում է ՀԱՅՏԸ, ԳԱՆՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ և ԲՅՈՒՋԵՆ: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային կրիչով (oր.`սկավառակով):

Առաջարկի փաթեթները պետք է հանձնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ՝ ք․Երևան, Բաղրամյան 49, բնակարան 7 հասցեում։

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն ընդունվի։