Հասարակական դիտորդների խումբը նոր նախագահ է ընտրել

11078147_827120537343004_5569981906126010450_n

2016 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը։ Աշխատանքային նիստի ժամանակ տեղի ունեցավ խմբի նոր նախագահի ընտրությունները։ Նոր նախագահ ընտրվեց “Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն” հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Զալյանը։

Համաձայն Խմբի կարգի Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:

Աշխատանքային նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ խմբի գործունեությանն առնչվող թեմաներ, մշակվել է հետազոտությունների իրականացման, փորձագետների հետ հանդիպումների նախնական գրաֆիկները։