Դատարանը մերժեց հայցն ընդդեմ Իրավունք թերթի

2015թ.-ի նոյեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդահանուր իրավասությունների դատարանը, դատավարող Ափինյանի գլխավորությամբ մերժեց Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ հայցն ընդդեմ Իրավունք թերթի և այդ թերթի խմբագիր Իլոնա Ազարյանի:
Վ Ճ Ռ Ե Ց

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն և պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին հայցը մերժել։
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

 Գործի դատավարական նախապատմությունը։

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն դիմել է դատարան ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի և խնդրել է պարտավորեցնել պատասխանողին «Իրավունք» թերթի առաջիկա համարում «Հերքում» խորագրի ներքո տպագրել հոդված՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելով հայցվորից և որպես դրամական փոխհատուցում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ գումար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Կարախանյան) 2014 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատավոր Գ. Կարախանյանին այլ դատարանում դատավոր նշանակելու պատճառաբանությամբ սույն քաղաքացիական գործը 28.10.2014 թվականին մակագրվել է դատավոր Ռ. Ափինյանին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2014 թվականին սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
30.01.2015 թվականին կայացված դատական նիստի ընթացքում, հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի հստակեցում և խնդրել է պարտավորեցնել Իլոնա Ազարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունից «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդվածում հրապարակված վիրավորանքների համար և հօգուտ «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ գումար, որպես պատճառված վնասի գումար։ Խնդրել է նաև պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին նույն լրատվամիջոցով հրատարակելու թիվ ԵԿԴ/2750/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով հօգուտ հայցվորի հաստատված փաստերը, մասնավորապես պատասխանողների կողմից հայցվորի գործարար համբավն արատավորելու, ատելության խոսքի տարածման և խտրականության դրսևորման փաստերը, ինչպես նաև վճռի եզրափակիչ մասը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Գործի դատաքննությունն ավարտվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին և 2015 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Ներբեռնել դատական վճիռը