Գյումրիում ամփոփվեց «Խոցելի խմբերի հիմնախնդիրների իրազեկում խտրականության արգելք» թեմայով քառօրյա դասընթացը

222222016 թ.-ի ապրիլի 25-28-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրիում կազմակերպել է «Խոցելի խմբերի հիմնախնդիրների իրազեկում խտրականության արգելք» թեմայով քառօրյա դասընթացը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնից, «Սևանի» հոգեկան առողջության կենտրոնից,  Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից և Գյումրու բժշկական կենտրոնից:

Առաջին օրը մասնակիցները «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանի հետ մարդու իրավունքների հասկացության, պատմության, սերունդների և հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ տեսական գիտելիքներ ստանալուց հետո կատարել են գործնական աշխատանք, որի ժամանակ փորձել են ստեղծել նոր կղզի՝ իրենց նախընտրած կառավարման համակարգերով և իրավունքներով: Գործնական աշխատանքից հետո մասնակիցները ծանոթացել են ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների, ազատությունների և պարատականությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերին, միջազգային և ներպետական իրավունքի հիմնական սկզբունքներին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

4444Երկրորդ օրը «Խոշտանգումների կանխարգելում/Ստամբուլյան արձանագրություն» թեմայի քննարկման ժամանակ Ա. Մակարյանը նախ ներկայացրել է խոշտանգումների սահմանումըմ ըստ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ կոնվենցիայի» և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» և ներպետական օրենսդրության: Այնուհետև անդրադարձել է խոշտանգման դեպքերի օրինական քննությանը և դեպքերի քննության ընթացակարգին: Մասնակիցները հանգամանալից կերպով ծանոթացել են նաև խոշտանգման դեպքերի մասին վկայող ֆիզիկական և հոգեբանական ապացույցներին և Ստամբուլյան արձանագրությանը: 

3333«Փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումներ, կանխարգելման և պայքարի միջոցներ» թեման ներկայացնելիս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Անահիտ Չիլինգարյանը մասնակիցների հետ նախ քննարկել է կարծրատիպերը և նախապաշարումները: Այնուհետև անդրադարձել է հավասարության և խտրականության տեսությանը, խտրականության տեսակներին, խտրականության պաշտպանված հիմքերին:  «Խտրականության արգելքը միջազգային և ՀՀ կողմից վավերացված փաստաթղթերում» թեմայի քննարկման ժամանակ մասնակիցները ծանոթացել են մի շարք իրավական փաստաթղթերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Մարդու իրավունքների եվրապեկան կենվենցիային և այլն:

Դասընթացի վերջին օրը մասնակիցները չորս օրերի ընթացքում ստացած գիտելիքների հիման վրա առանձնացրել են մեր իրականության մեջ խտրականության դրսևորումները և դրսևորման պառճառները և վերջինիս դեմ պայքարի միջոցները՝ կարևորելով օրենքի կիրառումը, իրավապաշտպաններին դիմելը, իրավապահ մարմինների աշխատանքին հետամուտ լինելը, մարդու իրավունքների խախտումների դեպքերի մասին բարձրաձայնելը և հասարակության բոլոր շերտերի համար օրենքի հավասարությունը: