Գլոբալ հիմնադրամի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում

2017 թվականի փետրվարի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր  գրասենյակում հյուրընկալել էր Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչ Վալերիա Գրիշեչկինային:

Քննարկման սկզբում ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է կազմակերպությունը: Այնուհետեւ «ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների եւ տրանսգենդեր անձանց շրջանում Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւան քաղաքում» ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց 2016 թ.-ից մինչ օրս ծրագրի արդյունքները: Այնուհետև ծրագրի աութրիչ աշխատակիցները Վ. Գրիշեչկինային ներկայացրեցին իրենց առաջարկները ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար:  

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կազմակերպության գրասենյակում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման կարեւորության մասին, եւ աշխատակիցները հավաստիացրեցին, որ ոչ աշխատանքային ժամերի եւ օրերի ընթացքում ՄԻԱՎ- վերաբերյալ թեստավորման հնարավորություն կունենան առավել շատ ՏՍՏ-ների և տրանգենդեր անձինք  եւ այդ խմբերից կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրողներ:

Խոսվեց նաեւ Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին, Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) կողմից ֆինանսավորվող «Առողջության Իրավունք» եւ «ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների եւ տրանսգենդեր անձանց շրջանում Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւան քաղաքում» ծրագրերի համալրման և համատեղ արդյունավետ իրանականացման մասին:

Այնուհետեւ ծրագրի աութրիչները եւ ՀԿ-ի աշխատակիցները եւ շահառուները ներկայացրեցին ՀԿ-ի հետագա գործունեությունն ու առաջխաղացումները: