«Բյուջետային ջատագովություն և համարժեք ներդրումային գնահատում» աշխատանքային հանդիպում
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը 2016 թվականի հունիսի 21-23-ը, մասնակցում է Կիևում կազմակերպված «Բյուջետային ջատագովություն և համարժեք ներդրումային գնահատման, գերակայությունների կանխարգելման ծրագրերի վերաբերյալ Միավ վարակի հետ կապված ախտորոշում, բուժում և խնամք» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Հանդիպումն իրականացվում է Եվրասիական վնասի նվազեցման ցանցի տարածաշրջանային երկու ծրագրով.
- «Համագործակցություն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հանուն ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հավասար հասանելիության», որն իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության, Եվրասիական վնասի նվազեցման ցանցի համագործակցությամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նոր մոդելի շրջանակներում:
- «Առողջությունը կարելի է գնել փողով, եթե այն ներառում է միջոցներ» Եվրոպական վնասի նվազեցման ցանցի գլխավորությամբ» և Ռոբերտ Կարրի կողմից հովանավորվող ֆոնդով՝ քաղաքացիների համախմբման ցանցի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է երեք կազմակերպություններով.
- Եվրասիական վնասի նվազեցման ցանց
- Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ – ով ապրող մարդկանց միություն
- Տղամարդկանց առողջության Եվրասիական կոալիցիա
Աշխատանքային հանդիպման նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել տարածաշրջանային ծրագրերի նպատակների և խնդիրների հետ, համաձայնեցնել կանխման, ախտորոշման, ՄԻԱՎ-վարակի բուժման և խնամքի ծառայությունների բյուջեի հավաքագրման և վերլուծման հետագա աշխատանքները, ինչպես նաև ՄԻԱՎ-ի հետ կապված ֆինանսավորման ծառայությունների գործընթացների համատեղ աշխատանքի նախաձեռնման և կազմակերպման համար համագործակցության խմբի ձևավորում:
Աշխատանքային հանդիպման երեկվա և այսօրվա ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Եվրասիական վնասի նվազեցման բյուջեի մոդելի պաշտպանություն, Ինչպիսի փաստարկներ են պետք բյուջեի արդյունավետության համար, փաստերի հավաքագրում և սպեցիֆիկ խնդիրների հետազոտություններ երկրներում և այլն: Նախատեսվում է նաև քննարկել՝ դրամաշնորհային կառավարում, ժամկետներ, անձնակազմ, գնումներ, հաշվետվություններ, առաջին տարվա աշխատանքային պլանի կառուցվածք, սպասվող արդյունքները և ծրագրային հաշվետվություն: Այնուհետև նախատեսվում է արդյունքների քննարկում:
Հանդիպմանը մասնակցում է նաև կազմակերպության գործընկեր «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Արա Մելքումյանը:
«Նոր Սերունդ» Մարդասիրական և «Իրավունքի Կողմ» ՀԿ-երը 2016թ.-ի հուլիս ամսից մեկնարկելու են «Առողջությունը հնարավոր է գնել, եթե առկա են ռեսուրսներ» ծրագրի տեղական գործողությունները, որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի շուտով: