ԲԱՂՐԱՄՅԱՆ. ԱՆՀԱՅՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՕՐԱԳՐԻՑ 1.0

0347d0e3-23ce-496e-bfb4-5a1799e7834b_mw1024_s_n… Ցույցերին չմասնակցածներին, այնուամենայնիվ, տարան հոգեբուժարան: Չդիմացան աղմուկի ճնշմանը: Ինձ էլ պիտի տանեին, բայց վերջին պահին վերջին ուժերս հավաքեցի ու «համակարգի ներսում» եղա. Խոստովանում եմ, լավ դերասան եմ: Ես չգնացի գժանոց, գժանոցը մտավ իմ մեջ: Հեռուստացույց, մամուլ, ինտերներ, պատուհաններ, մարդիկ, անգամ տան պատերը կարծես աղմկեին երիտասարդների ձայներով, որ արդեն խզվել էր օր ու գիշեր գոռալուց: Ընկերներս այնտեղ չէին, ես չունեմ ընկերներ, մինչդեռ հանդիպող մարդիկ էլ՝ հիմնականում թոշակառու մարդիկ (ում տարիքն ու փողոցում կատարվածը խիստ հակադրական էր ու էլ ավելի էր ընդգծում տարեցների տանջանքը, (նաեւ իմ)), կարծես միտումնավոր կրկնեին անընդհատ՝ կործանվում ենք, վերջ, վերջ, վերջ…

Նման մի բան հերթական անգամ լսեցի մի տարեց մարդուց, հրաժեշտ տվեցի ու շարունակեցի ճանապարհս: Թիկունքումս բարձրացող աղմուկ: Չեմ շրջվում – արդեն գիտեմ ինչ է սպասում: Մաշտոցի պողոտայի հակառակ ծայրից վրա է հասնում Ալտերնատիվ ռասան – ողջ կազմով, ձեռքերին եռագույններ, բարձրախոսներ, գալիս են ինձ հեռացնելու երկրի վրայից, գալիս են հաշիվները մաքրելու իմ հետ, որովհետև ես լռել եմ, չեմ միացել նրանց, չեմ պայքարել Ազատության համար, (ես գիտեի, որ ինչ-որ բանով տարբերվում էի շրջապատից, բայց էսօր իմացա – լավ բանով չեմ տարբերվում), օտար մարմին՝ Կատարյալների մեջ:

Կիսաբաց աչքերով ասֆալտին փռված նայում եմ տեսարանը, ստորացման ալիքը գնալով ավելի ու ավելի խորն էր գնում, խորը դեպի ներս… մթության մեջ մուգ կապույտ ստորացման ճառագայթ… : Ոստիկաններին հաջողվեց ցրել հավաքը, մինչդեռ դրա շունչն իմ շնչին էր հասել…

_________________________

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի պաշտոնական կայքում այսուհետև կարող եք ընթերցել ոչ միայն մեր կազմակերպության գործունեության մասին նյութեր ու ծառայություններից օգտվող անձանց պատմությունները, այլև ԼԳԲՏԻ համայնքի խնդիրներին առընչվող մի շարք մարդկային անհատական պատմություններ և այլ այլընտրանքային նյութեր:

 Լուսանկարը՝ համացանցից: